Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը հանդիպել է Նոբելյան մրցանակակիրների հետ

Նոյեմբեր 03,2012 19:39

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆին (ԱՄՆ), ովքեր պատրաստակամություն են հայտնել մեր երկիր այցի շրջանակներում ծանոթանալ Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին, իրենց փորձով կիսվել տեղի մասնագետների հետ, հանրային դասախոսություններ կարդալ և կլոր-սեղան քննարկումներ անցկացնել հատկապես երիտասարդ գիտնականների համար:

Նախագահը ողջունել է մեծանուն գիտնականներին և կարևորել այն առաքելությունը, որով նրանք ժամանել են Հայաստան:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են գիտությամբ զբաղվելու երիտասարդության ձգտումները խրախուսելու, կրթության, գիտության ոլորտներում նվաճումներին, աշխարհի առաջավոր փորձին նրանց հաղորդակից դարձնելու ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հույս հայտնել, որ այդ առումով Հայաստանի երիտասարդության հետ Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների հանդիպումները հետաքրքիր ու օգտակար կլինեն:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930