Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ Լիոնում (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2012 17:21

Այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Ֆրանսիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքում` Լիոնում, որտեղ նրան հյուրընկալեց Լիոնի քաղաքապետ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության հայտնի գործիչ եւ սենատոր Ժերար Կոլոմբը:

1,4 մլն բնակչություն ունեցող Լիոնը հայտնի էր դեռ Հռոմեական ժամանակներից, եւ այսօր Եվրոպայում համարվում է ներդրումների առումով երկրորդ գրավիչ քաղաքը` Փարիզից հետո, այնպես որ, միջազգային ընկերությունների թիվն այստեղ շատ մեծ է: Լիոնում աշխատող 4 մարդուց 1-ը աշխատում է միջազգային ընկերությունում: Լիոնը ՀՆԱ-ի թվով 2-դն է Եվրոպայում եւ 5-րդը` աշխարհում: Ռոն Ալպ մարզը, որի կենտրոնն է Լիոնը, Ֆրանսիայում առաջինն է` արդյունաբերության ոլորտում, սակայն Լիոնում մեծ զարգացում է ապրում ոչ միայն արդյունաբերությունը, այեւ` ՏՏ ոլորտը, կոսմետիկայի արտադրությունը, նորաձեւությունը, տուրիզմը եւ կրթությունը: Լիոնի չորս համալսարաններում սովորում է ավելի քան 150 հազար ուսանող: Սակայն ամենատպավորիչ թվային տվյալներից մեկն այն է, որ այս քաղաքում 71 ռեստորան է գործում, որը «Միշլենի» աստղ է ստացել:

Լիոնում բնակվում է մոտ 65 հազար հայ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930