Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Weekly «Հարութ Սասունյան. վաղն արդեն կարող է ուշ լինել»

Նոյեմբեր 16,2012 19:52

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը «Արմենիան ուիքլի»-ի հետ զրույցում ասել է, որ եթե հավաքենք միլիոնավոր դոլարներ, կունենանք բավարար ֆոնդեր բոլոր սիրիահայերին օգնելու համար՝ և՛ Սիրիայում գտնվող, և՛ Հայաստան կամ այլ վայրեր մեկնածներին:

Սիրիայի խնդրին քաղաքական ուժերի ներգրավվածության մասին Սասունյանն ասել է. «Քաղաքական նախաձեռնություններն այնքան կարևոր են, որքան մարդասիրական օգնությունը: ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլ երկրների մեր քաղաքական ուժերը Սիրիայի խնդրին ներգրավված բոլոր կողմերի, հատկապես Թուրքայի, վրա պետք է ճնշում գործադրեն, որպեսզի նրանք զերծ մնան քաղաքացիներին վնաս հասցնելուց, այդ թվում հայերին: Ես հավատում եմ, որ Այդպիսի ջանքեր արդեն գործադրվում են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Հայաստանի կառավարության, և այլոց կողմից»:

Ապստամբերի կողմից հայկական եկեղեցին պղծելու մասին Սասունյանն ասել է. «Մենք պետք է մեր կոնգրեսի անդամներին և Օբամայի վարչակազմին համոզենք, որ ավելի բարձրաձայն դատապարտեն ԱՄՆ-ի կողմից հովանավորվող զինյալների նման անընդունելի վարքը»:

Վերջում Հարութ Սասունյանը պատմել է Սիրիայի հայ համայնքի մասին. «Ես ծնվել եմ Հալեպում: Մինչ այս դեպքերը, ես Սիրիա և Դամասկոս մեկնելու հնարավորություն ունեի: Մենք հիանալի հայ համայնք ունենք այդ երկրում: Սիրիահայերը համառորեն պահպանել են իրենց լեզուն, կրոնը և ավանդույթները: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր քույրերին և եղբայրներին պաշտպանելու համար: Վաղն արդեն կարող է ուշ լինել»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930