Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծված կաթի ընդունման կետն անգործության է մատնված

Նոյեմբեր 24,2012 18:11

 

2010թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի եւ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի աջակցությամբ Տավուշի մարզի Ազատամուտի կիսակառույց դպրոցի մասնաշենքերից մեկում գործարկվեց կաթի հավաքման կետ: Շենքը նորոգվեց եւ համալրվեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով, սառնարաններով, ձեռք բերվեց կաթի հավաքման 2 ավտոմեքենա: 45 մլն դրամ ֆինանսավորմամբ ստեղծված կաթի հավաքման կետը հնարավորություն ուներ օրական 4500 լ կաթ ընդունելու: Այն պետք է սպասարկեր Ազատամուտի եւ հարակից Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան , Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ Աչաջուր գյուղերի տնտեսություններին:

Սակայն «Աշտարակ կաթ» ընկերության համագործակցությամբ հիմնված կաթի ընդունման կետը մեկուկես ամիս աշխատելուց հետո փակվեց, որովհետեւ գյուղացիները հրաժարվել էին լիտրը 100 դրամով կաթ հանձնել: 2010 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը մեզ հայտնեց, որ Ազատամուտում կաթի հավաքման կետ հիմնելուց առաջ, հիմնադրամի պատվերով 2007 թ. «ՔԱՐԴ» ընկերությունն ուսումնասիրություններ է կատարել: Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ այդ տարածաշրջանը կաթի հավաքման եւ այդ գործի զարգացման համար ներուժ ունի: «ՔԱՐԴ»-ի ուսումնասիրության մեջ նաեւ նշված էր, որ մոտ 1 տարի է հարկավոր, որպեսզի կաթի հավաքման կետը կարողանա համապատասխան քանակի կաթ ընդունել եւ ֆինանսապես ինքնաբավ դառնալ: Վ. Փարթամյանն այն ժամանակ հայտնեց, որ հակառակ սպասումների` ընդունման կետը չգործեց եւ հավաստիացրեց, որ լուծման այլ տարբերակներ կփնտրեն, կաթի հավաքման կետը կաշխատի, գործը կիսատ չի մնա, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրեր իրականացնելիս հետեւողական է:

Ազատամուտ համայնքից տեղեկացանք, որ կաթի ընդունման կետն արդեն երկու տարի անգործության է մատնված:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930