Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը թերի համարեց

Դեկտեմբեր 08,2012 17:29

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ «Ժառանգության» առաջարկությունը համապետական ընտրություններին ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի  ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին, թերի է ու չհիմնավորված:

«Նշված նախագիծը թերի է: Այն,  եթե այդպես էլ ընդունվեր, ապա նման ձեւով անհնար կլիներ կազմակերպել ընտրություն: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են այդ հարցին: Մասնավորապես` ինչ ձեւով պետք է կազմակերպվեն ցուցակները , դրանց վերաբերյալ վերահսկողությունը  եւ տեղամասային կենտրոններն ինչպես են բացվելու եւ այլն: Եթե այս բոլոր խնդիրները հաշվի ենք առնում,  եթե նման ինստիտուտ ենք նախատեսում, ապա բոլոր խնդիրներն իրենց ամրագրումը պետք է ստանային ընտրական օրենսգրքում, մինչդեռ նախագծում նշված են սոսկ մի քանի դրույթներ,  որոնք, ըստ էության, արտացոլում են կամք դրսում քվեարկություն անցկացնելու եւ սահմանում, որ  կարգը սահմանվելու է ԿԸՀ-ի կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը,  իհարկե, ունի  կարգ սահմանելու իրավասություն, բայց կարգի հիմնաքարերը, սկզբունքները պետք է ամրագրված լինեն ընտրական օրենսգրքում, ինչը այս նախագծում բացակայում է»,- այսօր լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով օրենսդրական նախագծի հիմնավորմանը, թե Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքներն են ոտնահարվում ընտրություններին չմասնակցելով, պարոն Մուկուչյանն ասաց, որ դրա վերաբերյալ կա Եվրոպական դատարանի ակտ. «Եվրոպական դատարանը գտել է, որ արտերկրում բնակվող քաղաքացիների համար ընտրության իրավունք չնախատեսելը չի կարող որակվել որպես անձանց ընտրելու իրավունքի խախտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31