Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը վռնդում է, Վարդան Ղուկասյանը` փայաբաժին հանում

Դեկտեմբեր 09,2012 18:34

Մի քանի օր է`Aravot.am-ը բողոքներ է ստանում առ այն, որ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  հերթով վռնդում է   վարդանիկական կադրերին: Որևէ առիթ  փնտրելով` Գյումրու նորընտիր քաղաքապետը, ազատվում է այն մասնագետներից, ովքեր չհեռանալով  Վարդան Ղուկասյանի հետ, որպես համայնքային ծառայողներ, որոշել էին շարունակել իրենց աշխատանքը նորընտիր ղեկավարության հետ: Բողոքավորների ասելով, մասնագետներին ազատում են օրինակ` հետևյալ պատճառաբանությամբ . «Դու Վարդան Ղուկասյանի դասարանի աղջիկն ես, ուրեմն Սամվել Բալասանյանի ղեկավարած կառույցում  տեղ չունես»:

Ու այսպես ազատվել են որոշ  բաժինների գլխավոր մասնագետներից, նույնիսկ վարդանիկական պահակներից: Aravot.am-ին հղված բողոքներին ու Սամվել Բալասանյանի կադրային քաղաքականությանը  մենք  մանրամասնորեն կանդրադառնանք առաջիկայում` իհարկե պարզաբանում պահանջելով Գյումրու նորընտիր քաղաքագլխից: Սակայն անկարող ենք չարձանագրել, որ Վարդան Ղուկասյանը հերթով աշխատանքի է տեղավորում իր  ազատված թիմակիցներին` նրանց սոված չթողնելով: Վերջինս, մեծ բիզնեսներ ունենալով Գյումրիում, փայաբաժին է հանում  իրեն ժամանակին հավատարիմ  ծառայածներին: Օրինակ ` ըստ նրա թիմակիցների, նախկին քաղաքապետը «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահից փայաբաժին է տալիս իր կին կադրերից մեկին, լավ է նայում նաև կոմունիստ  փոխքաղաքապետին, աշխատակազմի նախկին ղեկավարին,   իսկ ընդհանուր  բաժնի  նախկին պետ Արմենուհի Բաղդասարյանին, ով մասնագիտությամբ  մանկավարժ է, տեղավորել է Ախուրյանի դպրոցներից մեկում աշխատանքի: Մի խոսքով, Ղուկասյանը, խոստացել է ընդարձակել իր բիզնեսը ու իր թիմին հավաքել իրար գլխի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31