Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր անպայման տորթի վրա մոմ կդնեմ ու փչելուց առաջ երազանք կպահեմ». 12.12.12-ին Գիսանե Պալյանի ծննդյան եւ օրվա նշանակության մասին

Դեկտեմբեր 12,2012 17:37 Share

12.12.2012  այն ամսաթիվն է, որ ոմանց վախ էր ներշնչել, ոմանց` հետաքրքրություն, շատերը սպասողական վիճակում պետք է լինեին, մյուսների համար էլ օր հերթական էր:

19-ամյա Արևիկը ժամը 12:12-ին երազանք է պահել 🙂 համոզված է՝ կատարվելու է. «Նախորդ տարի էլ, երբ 11.11.2011 էր ասում էին ժամը 11:11-ին երազանք պետք է պահել, չնայած չէի հավատում, բայց փորձեցի. պատահական համընկավ թե ինչպես, բայց երազանքս կատարվեց, դրա համար այս տարի էլ պահեցի», – ասաց նա:

Իսկ 22-ամյա Աստղիկի համար «գոլդ» ամսաթիվն այնքան էլ սպասված չէ.  «Նախորդ տարի 11.11.2011-ին ինձ հետ մի վատ բան պատահեց, դրա համար էլ վախով էի հիշում, որ նորից այդպիսի մի օր ենք ունենալու»: Այնուամենայնիվ ինչպես ինքն է ասում՝ հուսով է  նույնը չի կրկնվի այսօր:

12.12.12-ը ամենահիշարժանը կլինի հատկապես նրանց համար, ովքեր հենց այս օրն են պսակադրվել: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Աջափնյակի և Դավթաշենի բաժնից մենք իմացանք, որ այսօր զագսավորվել է 6 զույգ, ովքեր 12.12.12-ի  համար նախապես գրանցվել էին ամիսներ առաջ:

Օրն էլ ավելի յուրահատուկ է նրանց համար, ում ծննդյան տոնն է այսօր: Նրանցից մեկն էլ «Էմփիրեյ» խմբի անդամ Գիսանե Պալյանն է: 12-ների շարանը ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել օրվա վրա, Գիսանեն չի էլ հավատում նման բաների, ծննդյան տոնն էլ, ինչպես յուրաքանչյուր տարի՝ նշելու է ընտանիքի անդամների հետ. «Ես գիտեմ, որ միշտ լինում է այն, ինչ պետք է լինի, ավելորդ է ինչ – որ վատ ակնկալիքներ ունենալ օրվանից», – ասաց Գիսանեն: Ժամը 12:12-ին երազանք չի պահել, ինչպես արել են դա շատերը, բայց պատճառն այն չէ, որ նա չի հավատում երազանքների իրականացմանը, այլ ամեմնամեծ խնդիրն ու պատճառը նրա զբաղվածությունն է եղել: Թեև երազանքներ սովորաբար Ամանորի գիշերն է պահում միայն, բայց այսօր խոստացավ բացառություն անել. «Արդեն մի քանի տարի է, ինչ ծննդյանս օրը մոմ չեմ փչում ու երազանք չեմ պահում, բայց լավ խորհուրդ տվեցիք, դրան հետևելով` այսօր անպայման տորթի վրա մոմ կդնեմ ու փչելուց առաջ երազանք կպահեմ», – մեզ հետ զրույցում խոստացավ Գիսանեն:

 

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31