Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ աղջիկը դժգոհ է «Սանտա Լապուս 2» ֆիլմից, մինչդեռ կինոքննադատները խորհուրդ են տալիս դիտել այն

Դեկտեմբեր 12,2012 17:47

Ինչպես գիտենք` Նոր տարվա ուրախ տրամադրությունը ամբողջացնում են ամանորյա ֆիլմերը: Դրանք հաճույքով են դիտում թե երեխաները, թե մեծահասակները: Այդ ֆիլմերից մեկն էլ «Սանտա Լապուսն» է: Ինչպես տեղեկացանք որոշ կինոպորտալներից, այն սիրվել է մարդկանց կողմից. «Ինչպես «Տանը մենակ» ֆիլմն է ընդունվել, այնպես էլ այս մեկը»,- ասել է ռուս կինոքննադատ Յուրի Ալեքսանդրովիչը:

Նոր տարվա կապակցությամբ օրեր առաջ էլ կայացել է «Սանտա Լապուս 2»-ի պրեմիերան: Ի դեպ, ֆիլմը դուք կարող եք դիտել, սեղմելով ստորեւ բերված հասցեի վրա:
Իսկ հիմա` ֆիլմի սյուժեի մասին. երբ Ձմեռ պապը, նույնը ինքը` Սանտա Կլաուսը գնում է Փայվիլ, խաղալիք շնիկները թաքնվում են սահնակի մեջ: Ճանապարհի ընթացքում նրանք իրականացնում են աղջիկների ու տղաների տոնական երազանքները: Որոշ ժամանակ անց, Ձմեռ պապը հասկանում է, որ ամանորյա իր ուժը կորում է: Այդ ժամանակ շնիկներն ու Սանտան պետք է փրկեն ամբողջ աշխարհի Նոր տարին:
Դերերում են` Դենի Բուդբեռնը, Տիմ Ալենը, Ջենիֆեր Էլիզ Կոկսը, Ջոշ Ֆելդմանը, Բրյուս Կլայդ Ջենկինսը, Ռիչարդ Կայնդը, Սերիշ Լեդը, Քեյթլին Մեհերը եւ Թեդ Ռունին:
Կայքերից մեկում հանդիպեցինք դժգոհություն, կապված դերասանական խաղի հետ: Երիտասարդ աղջիկը մեկնաբանություն էր գրել, որում ասում էր. «Տիմ Ալենը վատ էր խաղում ամեն տեղ, բայց Walt Disney-ը խենթանում է նրա համար: Սերիշ Լեդը` Ալենի գործընկերն է, այսինքն` վատ է խաղում: Ֆիլմի մասին կարող եմ ասել, որ անիմաստություն է»:
Իսկ կինոքննադատներն էլ արդեն հայտարարել են ֆիլմի մասին ունեցած իրենց կարծիքը. «Սանտա Լապուսը» շատ լավ ամանորյա հեքիաթ է»:
Ֆիլմի ռեժիսորը` Ռոբերտ Վինսն է:

https://kino-time.com/ru/new-films2012/12423–2-santa-paws-2-the-santa-pups-2012-.html

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31