
Ոստիկանության մամուլի խոսնակ Լուբա Սամրին հայտնել է, որ գիշերը հայկական գերեզմանատան մուտքի դարպասների վրա եբրայերեն գրությամբ Հիսուս Քրիստոսի հասցեին վիրավորական գրաֆիտի էին արել, ինչպես նաև նույն գրությունից թողել էին հունական ուղղափառ վանքի վրա:
Սամրին ասել է, որ Խաչի վանքի հովտում հարձակվողներն այսպիսի գրություններ են թողել` «Ուրախ Հանուկա» և «Գնապիտակ», ինչպես նաև վնասել են մոտակայքում կայանված ավտոմեքենաների դողերը:
«Գնապիտակ»-ը տարածված արտահայտություն է, որը սովորաբար իսրայելցի ծայրահեղականները օգտագործում են պաղեստինցիներին ու արաբներին վիրավորելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































