Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսը մասամբ բաց է, բայց հիմի էլ հերթերի պատճառով են բեռնատարները «լռվել»

Դեկտեմբեր 12,2012 18:19 Share

Երկու օր է՝ դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար նախատեսված միակ ավտոտրանսպորտային ճանապարհը` Լարսը, բեռնատարների համար էլ է մասամբ գործում: Սա Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրին հայկական բեռնափոխադրող ընկերությունների պատասխանատուները:

Օրվա որոշ ժամերի, եղանակային պայմանները թույլ են տալիս, որ բեռնատարները տեղաշարժվեն, սակայն ինչպես բեռնափոխադրողներն են հայտնում, սահմանակետում «սարսափելի մեծ հերթեր են գոյացել»: Իսկ հերթերի պատճառն այն է, ըստ մեր զրուցակիցների, որ Լարսի սահմանակետը գործում է առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 19-ը:

Բացի ժամանակային կորստից, որոշ բեռնափոխադրող ընկերություններ այս օրերին նաեւ ֆինանսական վնասներ են կրել, քանի որ ստիպված են եղել իրենց բեռները Ուկրաինայով` նավով բերել, ինչն, ըստ մասնագետների, մոտ 30 տոկոսով ավելացնում է տրանսպորտային ծախսերը:

«Միրա Տրանս»-ից հայտնեցին, որ օրերով կայանելու հետեւանքով թե’ մեքենաների ծախսային մասն է ավելանում, թե պատվիրատուներն են վնասներ կրում. «Այս բեռները սեզոնային են եւ նախատեսված են մինչեւ Նոր տարվա սպառման»:
Մեր հարցին, թե ուշացումների պատճառով առաջացած ծախսերն ո՞ւմ վրա են մնում, ընկերության մենեջերն ասաց, որ չնայած պայմանագրային պարտավորություններին, այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում ոչ տրանսպորտային ընկերությունը, ոչ էլ պատվիրատուն պահանջներ չեն ներկայացնում:
Բեռնափոխադրող «Մել տրանս» ընկերության ղեկավար Սամվել Մելիքյանն էլ բեռնատարների` սահմանակետը հատելու դանդաղ գործընթացը պայմանավորեց սահմանի աշխատելու ժամային սահմանափակումով: Ըստ նրա, ի տարբերություն ձմռան, տաք սեզոնին անցակետն աշխատում է 24 ժամ:

Պարոն Մելիքյանի խոսքերով, վերջին 3-4 տարիներին «սարը» չի փակվում, քանի որ վրացիները հայկական կողմի հորդորով քարշակներ են աշխատեցնում եւ ձյան մեջ մնացած բեռնատարներին օգնություն են ցուցաբերում. «Ճիշտ է վճարովի ծառայություն է, բայց մեծ օգնություն է վարորդներին»:

«Մել տրանս» ընկերության ղեկավարի ներկայացմամբ, ամենավտանգավոր սեզոնը, Լարսի ճանապարհի համար, ձնհալի սեզոնն է`ապրիլն է, երբ հալք է տեղի ունենում եւ թաց ձյունը սարերից գահավիժում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31