
Գառնիկ Մարգարյանի խոսքերով՝ «Մենք էլ ենք նման որոշում կայացրել՝ ոչ ոքի չենք պաշտպանում եւ այլն…իրենք էլ գնացին մեր ճանապարհով»:
Մեր հարցին՝ անակնկալ չէ՞ր ձեզ համար ԲՀԿ-ի որոշումը, Գառնիկ Մարգարյանը վստահեցրեց, որ` ոչ. «ԲՀԿ-ն իշխանության թեւն է, Սերժ Սարգսյանի խաղերն են»:
Թե այդ որոշումից հետո ԲՀԿ-ի հետ ընդդիմության, մասնավորապես, ՀԱԿ-ի համագործակցությունն ինչ փուլ է թեւակոխելու՝ Գառնիկ Մարգարյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ վաղն իրենց քաղխորհուրդն է լինելու եւ այդ հարցի պատասխանը կունենան վաղը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը նախորդ նախագահական ընտրություններին աջակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ այս ընտրություններին որոշել է ո՛չ սեփական թեկնածուով հանդես գալ, ոչ էլ որեւէ մեկին սատարել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































