Գետառի այն հատվածը, որ հոսում է Երեւանի Շենգավիթ համայնքով` լի է աղբով: Այն բնակիչների համար վաղուց կորցրել է իր նշանակությունը: Ժամանակին Գետառում ձկներ կային, իսկ հիմա դրանց փոխարեն ջրի մակերեսին երևում է աղբամանը նետված աղբ, որն այդպես էլ ճիշտ հասցեով չեն ուղարկում բնակիչները:
Խնդիրը միանգամայն պարզ է. ի՞նչու երկու քայլ ավել գնալ, աղբամանին հասնելու համար, եթե կարելի է աղբն անմիջապես գետը նետել: Չնայած նրան, որ բնակիչների ասած «канал»-ը մաքրվում է գարնան ու աշնան սկզբին, այնուամենայնիվ աղբ միշտ էլ կա:
Բնակիչները չեն բողոքում գարշահոտությունից, որովհետև հենց իրենք են աղբը թափում ջրի մեջ: Բայց աղբամաններն այնքան էլ հեռու չեն: Եվ պատկերացրեք, թե ինչ մաքրությամբ ջուր է խառնվում Հրազդան գետին:
Այստեղ մեղավոր չէ համայնքը, մեղավոր է բնակչությունը: Իսկ Շենգավիթ համայնքի բնակիչներին մնում է միայն տուգանել` աղբը ջուրը նետելու համար:
Հայարփի Ղազարյան` (mynews.am)


















































