Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասի հետ սեռական հարաբերության մեջ մեղադրվող զինծառայողը դատին չի ներկայացել, նա գնացել է սահմանը պաշտպանելու

Դեկտեմբեր 25,2012 22:38

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանի եւ Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ:

Ամբաստանյալները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»), այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուր հիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Երկու տղամարդիկ էլ ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, իսկ Ս. Գրիգորյանը պայմանագրային զինծառայող է: Ս. Գրիգորյանը պաշտպան չունի դատարանում, Ռ. Հարությունյանն օգտվում է պաշտպանի ծառայություններից: Ռ. Հարությունյանն ընդհանրապես չի ընդունում իր մեղքը, իսկ Ս. Գրիգորյանը իր մեղքը մասամբ է ընդունում:

Դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ դատավարություն անցկացվում է դռնփակ: Դատավարության դեկտեմբերի 24-ի նիստը չի կայացել, որովհետեւ պայմանագրային զինծառայող Սամվել Գրիգորյանը նիստին չի ներկայացել, զորամասի հրամանատարությունը նրան ուղարկել է սահմանը պաշտպանելու հերթափոխի:

Դատական հաջորդ նիստը նշանակվածէ հունվարի 10-ին:

Ըստ նախաքննական եզրակացության՝ Սամվել Գրիգորյանի եւ անչափահաս աղջկա միջեւ  սեռական հարաբերությունը տեղի է ունեցել աղջկա ծնողների տանը, աղջկա ծնողներն էլ տեղյակ են եղել կատարվածից: Կատարված գործողությունները պայմանավորված չեն գումարով կամ նյութական այլ շահագրգռվածությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31