Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1» հ/կ-ն դիմելու է դատարան՝ ընդդեմ Էդիկ Մինասյանի դասագրքի

Հունվար 10,2013 12:37

«Մարտի 1» հասարակական կազմակերպությունը առաջիկա օրերին դիմելու է դատարան՝ բողոքարկելու համար կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը, որով նա թույլ է տվել տպագրել ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից կազմած աղմկահարույց պատմության դասագիրքը։ Այս մասին հայտնեց «Մարտի 1» հասարակական կազմակերպության ղեկավարը, մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։

Տիկին Հովհաննիսյան, օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանությունը մերժել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում դեկան Էդիկ Մինասյանի եւ անվտանգության աշխատակիցների կողմից «Հակահարված» խմբի տղաների նկատմամբ բռնության գործադրման փաստի վերաբերյալ քրեական գործ հարուցել։ Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ քրեական գործ չհարուցվեց Մինասյանի կողմից իշխանությունների համար պատմություն կեղծելու դիմաց։

– Իհարկե դա է։ Իհարկե այդպես է։ Ես ինքս Էդիկ Մինասյանին անձամբ գիտեմ։ Նա իմ պատմության դասախոսն է եղել։ Էդիկ Մինասյանի անունը պատմության դասագրքի հետ դիտել եմ այն տեսակետից, որ ինքը ոչ թե ցուցարարների հանդեպ վատ է տրամադրված, այլ այն տեսակետից, որ ինքը ուղղակի էժան ծառայություն է մատուցում, արջի ծառայություն է մատուցում իշխանություններին։ Եվ այս ամեն ինչից հետո, որ ինքը այդպիսի ծառայություն է մատուցել իշխանություններին, ո՞նց կարային իրա դեմ քրեական գործ հարուցեին։ Պարզ չի՞, որ նա կգնար ու կասեր, թե ես ձեզ համար այդբան բան եմ արեք, այդքան թուք ու մուր եմ կերել, իսկ դուք գո՞րծ եք հարուցում։ Գիտեք իրա խիղճը հիմա հանգի՞ստ է։ Երբ մենք գնացինք եւ բողոքի ակցիա արեցինք պատմության ֆակուլտետի շենքի առաջ, ինքը դուրս չեկավ, ասեց՝ խնդրում եմ, թող միայն գոհերի ծնողները գան առանց լրագրողների։ Դա ապացուցում է այն, որ ինքը ասելիք չուներ ծնողներին, ինքը ուղղակի ամաչում էր իր արածից։ Ու ինձ համար պարզ է, որ այդքանից հետո իշխանությունները չէին համարձակվի քրեական գործ հարուցել նրա դեմ։

Օրերս լրատվական կայքերից մեկում ձայնագրություն հրապարակվեց, որը արվել էր 2008թ. ձմռանը։ Ձայնագրությունում պարզ լսվում է, թե ինչպես է նույն Էդիկ Մինասյանը ուսանողներին սպառնում, որ եթե նրանցից ռրեւէ մեկը գնա ընդդիմության ցույցի՝ անմիջապես կհեռացվի։

– Այո, նա այդպիսի հրահանգ է կատարել: Այդ հրահանգը նախարարության կողմից դպրոցներում էլ էր տրվել, դասատուներին էլ, զոռով տանում էին իրենց միտինգներին, բայց արգելում էին գնալ ընդդիմության հանրահավաքներին։ Այդ համակարգը իրան այնպես է արդեն խայտառակել, որ չգիտեմ էլ ինչպես բնութագրել այն:

Տիկին Հովհաննիսյան, վերադառնալով պատմության դասագրքի վերաբերյալ Ձեր հարցին՝ ակնկալիքներ ունե՞ք, որ հայցը կընդունվի եւ

արդար քննության կենթարկվի։

– Ես շատ կուզենամ, որ դատարանը գործը վարույթ ընդունի։ Ես դատարաններից որեւէ լավ սպասելիք չունեմ, բայց դատարանից հետո մենք

գոնե կկարողանանք նաեւ Եվրոպական դատարան հասնել։ Ամեն դեպքում, այս օրերի ընթացքում, որոնք տոնական, ամանորյա օրեր էին, տպավորություն կարող է ստեղծած լինել, այդ թվում եւ Արմեն Աշոտյանի մեջ, որ մենք ամեն ինչ մոռացել ենք։ Ոչ։ Դա այդպես չէ։ Մենք այս հարցը այդպես չենք թողնելու։ Ինչպե՞ս կարելի է մի ամբողջ ժոդովրդի աչքի առաջ տեղի ունեցած դեպքերը այս աստիճան խեղաթյուրել եւ դասագիրք սարքել եւ ուսանողներին ստիպել այդ դասագրքով պատմություն սովորել եւ քննություն հանձնել։ Դա ուղղակի խայտառակություն է ու հանցագործություն։ Այս հարցը մենք պետք է լուծենք։ Ո՞վ է նման բաներ անելու իրավունք տվել։ Հանրապետական կուսակցությո՞ւնը: Հանրապետական կուսակցությունը այսօր է այսպիսին, որ երկրի իշխանությունն է։ Հենց որ Հանրապետականը իշխանության չլինի, դրանց կեսը փախնելու է, մի մասը ներողություն է խնդրելու, մյուս մասն էլ ասելու է, որ մարտի 1-ի զոհերը անմեղ զոհեր էին եւ հերոսներ էին։

Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031