Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը չի միջամտում, բայց վստահ է գյուղացիների ընտրության վրա

Հունվար 15,2013 21:55

 

Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ համայնքում գյուղացիների շրջանում արդեն ընթացող խոսակցություններից պարզ հասկանալի է, որ 412 բնակիչ ունեցող Խոզնավարում ընտրողների հիմնական զանգվածը մտադիր է քվեարկել գործող նախագահի օգտին: Հանրապետական գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ընտրողների նման որոշումը: «Ես չեմ միջամտում, կան մարդիկ, որ գալիս են ինձանից են խորհուրդ հարցնում, բայց հիմնականում խոսակցություններից լսելով, մարդկանց կարծիքներից տեղեկանալով` պարզ երեւում է, որ մեծ մասը գործող նախագահի օգտին է քվեարկելու, քան` մյուսների: Կարելի է ասել, որ միաձայն ընտրելու են նախագահին, որովհետեւ տեսել են, որ այս տարիներին գյուղում շատ աշխատանքներ են տարվել` դպրոց է կառուցվել, ջրագիծ է փոխվել եւ այլն», -ասաց Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանը:

Այնուհանդերձ, գյուղում դեռեւս չլուծված խնդիրներ կան, որոնք շարունակում են դժվարություններ  առաջացնել տեղաբնակների համար: Կոյուղին թափվում է դեռեւս 1972թ.-ին կառուցված սելավատարի մեջ: Կոյուղին նորոգման, իսկ  սելավատարը մաքրման կարիք ունի: Համայնքի գլխավոր խնդիրներից է նաեւ փողոցային լուսավորությունը, որի առկայության դեպքում հնարավոր կլինի որոշ չափով հեռու պահել շնագայելերին եւ գայլերին ուշ ժամերին գյուղում ազատ ելումուտ անելուց: Ձմռանը Խոզնավարում ոչխարները արոտավայր են գնում, իսկ խոշոր եղջերավորները անասնագոմում փակի տակ են լինում: Ոչխարների հոտի վրա պարբերաբար հարձակվելուց բացի, գայլերը նաեւ գյուղամիջում տների հարեւանությամբ կապած շների վրա են հարձակվում: Ներկայումս գայլերի կամ շնագայլերի դեմ խոզնավարցիները պայքարում են  հրացաններով կամ էլ շների օգնությամբ: Նախքան տոն օրերը գյուղի շները 2 գայլ են որսացել:   Գյուղացիները կես կատակ կես լուրջ ասում են, որ շներն իրենց գումարն աշխատում են` որսացած ամեն մի գայլի գլխի դիմաց 50 հազար դրամ գումար վաստակելով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031