Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաթափում Երևանում

Հունվար 25,2013 10:18 Share

Հունվարի 24-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցին հա­րա­կից սարալանջից (Հաղթանակ կամրջի մոտ) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևան­քով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ԵՓՎ Կենտրոն համայնքային բաժինը և ճանապարհային ոստիկանությունը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել