Լրահոս
Օրվա լրահոսը

Տղային կոչել է իր հոր անունով, սակայն նրա 5 տարվա ալիմենտը չի տվել

Փետրվար 02,2013 13:38

 5 տարվա ալիմենտի չափ էլ տուգանք է վճարել

Հունվարի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածով («Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը») Դիլիջան քաղաքում հաշվառված, սակայն փաստացի Երեւանում բնակվող 1969 թ. ծնված Դերենիկ Նավիկի Մարգարյանին դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի: Դ .Մարգարյանն ունի միջնակարգ կրթություն,ամուսնալուծված է, նախկինում եղել է դատված,նրա դատվածությունը մարված է:

Նա 2012 թվականի նոյեմբերին որպես մեղադրյալ է  ներգրավվել այն բանի համար, որ 2007 թվականից սկսած  չարամտորեն խուսափել է  իր անչափահաս երեխաների՝ 1993 եւ 1996 թվականներին ծնված տղաների համար դատարանի վճռով ապրուստի միջոց՝ ամսական յուրաքանչյուր երեխայի համար սահմանված 20 հազար դրամ ալիմենտը վճարելուց: Ի դեպ, նրա տղաներից մեկը կրում է Դերենիկի հոր անունը՝ Նավիկ:

Մինչեւ դատաքննությունը սկսելը Դ. Մարգարյանը առաջադրված մեղադրանքում իրեն  մեղավոր  է ճանաչել եւ խնդրել է անցկացնել արագացված դատաքննություն: Նշենք որ ՀՀ քրեական օրենսգրքի  173-րդ հոդվածը նախատեսում է  տուգանք՝ 100 հազարից մինչեւ 200 հազար դրամի չափով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728