Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծվել է ֆաշիստական մի Թուրքիա պետություն». Սերոբ Գևորգյան

Փետրվար 11,2013 15:11

«Վերջին 2 ամիսների ընթացքում արդեն 5–րդ դեպքն է կանանց բռնությունների նկատմամբ, բոլորը նույն ձեռագրով են արված, ինչը հայերի մոտ անհանգստության ալիք է բարձրացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի տարածքում հայ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների մասին նշեց «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հ/կ նախագահ Սերոբ Գևորգյանը:

Նրա պնդմամբ՝ նմանատիպ կեցվածքը հիվանդ հասարակության սինդրոմ է: Երկրում

ատելության մթնոլորտ է ձեւավորվում.

«Հայ 2 կնոջ աչքերն են կուրացրել, մյուսին կախաղան են հանել: 1915թ.-ի ոճրագործությունների ձեռագիրը դեռ շարունակվում է»:

Պրն Գեւորգյանի խոսքով՝ թուրքական կառավարությունը անտեսում է ներքին երեւույթները եւ աչք է փակում այդ ամենի վրա, իսկ մթնոլորտը թեժանում է.

«Ամբողջ աշխարհը ցեղասպանության 100-ամյակին է պատրաստվում: Միջազգային հանրությունը պարտավոր է հասկանալ, որ ստեղծվել է ֆաշիստական մի Թուրքիա պետություն, որը հետագայում գնալով Եվրոպա՝ այնտեղի հասարակությանն էլ է հիվանդացնելու»:

Բանախոսի համոզմամբ՝ չարձագանքելու դեպքում նման երեւույթները կկրկնվեն, դրանց դեմը պետք է առնել:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Մհեր Ղազարյանի համոզմամբ՝ նախաձեռնությունը այնպիսին էր, որ արձագանքել չէր կարելի: Թուրքական այս երեւույթը նորություն չէ: Տեղի է ունենում մարդու իրավունքների դեմ գործողություններ, բռնություններ, որոնց դեմ կառավարության ներկայացուցիչները ոչ մի քայլ չեն անում.

«Թուրքիայում տիրում է հակահայկական քաղաքականություն: Ոչ միայն կանանց նկատմամբ, այլեւ մշակութային ոճրագործություն է կատարվում: Միջազգային որեւէ կազմակերպություն հստակ չի քննադատում թուրքերի վարած քաղաքականությունը: Մեր երթի նպատակն է, դիմենք ՄԱԿ-ին, որպեսզի նա կոշտ հայտարարությամբ հանդես գա»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728