Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում տեղի կունենա Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

Փետրվար 12,2013 10:49

Փետրվարի 13-ին «Արգումենտի ի ֆակտի» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի կունենա Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:

Կլոր սեղանը համատեղ կազմակերպում են «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպությունը, «Կովկասագետների գիտական ընկերությունը» և «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը»:

Միջոցառման ժամանակ, «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակում տեղի կունենա հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը հանդիսանում է «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի հերթական հատորը: Մատենաշարը հիմնադրվել է ռուսաստանյան ընթերցողին հայ-ռուսական ռազմա-քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական համագործակցության հարուստ էջեը ներկայացնելու նպատակով:

Կլոր սեղանին կմասնակցեն ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728