Ազգային ժողովի նիստում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ղարաբաղյան շարժումը փակված է»։ «Մեր քաղաքացիները, դա իմանալով, հունիսի 7-ին գնացել են ընտրության եւ մեզ վստահության քվե են տվել։ Դուք հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում գնալու եք միջազգային հարթակներում ի՞նչ դիրքորոշում եք հայտնելու Ղարաբաղյան շարժման վերաբերյալ, այն թեզերն եք առաջ մղելու, որ շարժումը շարունակվելո՞ւ է»,- հարցրեց ՔՊ-ական պատգամավորը։
Արեգա Հովսեփյանը նախ ասաց, որ ՔՊ-ն 50+ տոկոս ձայն չի ստացել։ «Նաեւ պետք է արձանագրենք, թե ինչքան հուժկու ահաբեկչական գործողություններ էինք իրականացնում մեր ժողովրդի նկատմամբ, որովհետեւ ահաբեկում էիք պատերազմով։ Ձեր գործադիրի ղեկավարն ուղիղ հայտարարում էր՝ եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ի՞նչ է սա, եթե ոչ ժողովրդին ահաբեկում պատերազմով»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արցախյան շարժման մասին հարցին՝ նա ասաց․ «Արցախյան շարժումը չի կարող ավարտվել, սկսվել մեկ մարդու որոշմամբ, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Դա ամբողջ հայ ժողվորդի շարժումն էր, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծագել է նաեւ Արցախյան շարժումից։ Այսօր, երբ դուք խփում եք Արցախյան շարժմանը, խփում եք նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության պետականության հիմքերին։ Այստեղ ձեր մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան շարժմանը, մարդիկ, ում ծնողներն են մասնակցել Արցախյան շարժմանը։ Արդյոք նրանք հա՞շտ են, երբ դուք խփում եք Հայաստանի Երրորդ հանրապետության պետականության հիմքերին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































