Նրա պատմելով՝ զինկոմում գրանցվել է եւ հիմա պահեստային է
Այս ընթացքում մամուլում լուրեր են տարածվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն եւ տղաներն էլ Հայոց բանակում չեն ծառայել: Նա պատասխանեց. «Իմ որդիները եւ ընտանիքը իրենց ամբողջ կյանքը ծառայության մեջ են: Արմեն Ռիչարդը իր կամքով դիմել է վերջերս եւ դարձել է ՀՀ քաղաքացի՝ ոչ թե հոր հորդորով: Ես շատ հպարտ եմ եւ վստահ եմ որ այդ քաղաքացիությունը կհասնի բոլորին: Ես միայն ափսոսում եմ, որ երբ ես երկարատեւ պայքարից հետո դարձա ՀՀ քաղաքացի, ես զինկոմ դիմեցի, որ զինվորական ծառայությունը կատարեմ, ինձ ասեցին, որ տարիքս չի ներում եւ պահեստային եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ