Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը գյումրեցիներից ներողություն է ակնկալում

Մարտ 04,2013 22:40

Մարտի 13-ին Գյումրիում երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ջազ-համերգն է, բայց մի խումբ գյումրեցիներ սպառնում են համերգը խափանել և որպես պատճառ նշում են այն, որ օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի եթերում բանավեճի ընթացքում Շուշան Պետրոսյանն ասել է, որ անազնիվ է համարում ընտրակաշառք և՛ վերցնելը, և՛ տալը: «Բարև Գյումրի» ֆեյսբուքյան էջում գյումրեցիները սպառնում են օճառով և վարունգով դիմավորել երգչուհուն, եթե նա ներողություն չխնդրի գյումրեցիներից նրանց վիրավորելու համար, ըստ նրանց՝ երգչուհին վիրավորել է ՀՀ քաղաքացուն, որի մեջ մտնում է գյումրեցին:

Շուշան Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միշտ շատ բարձր է գնահատել Գյումրիի հանդիսատեսին, և, իհարկե ինքը պետք է երգի համերգին և պետք է երգի մեծ սիրով: Նա նշեց, որ ակնկալում է, որ իրեն առանց պատճառի վիրավորած գյումրեցիներն ամեն դեպքում իրենից ներողություն կխնդրեն: «Միակ ցավն այն է, որ ինձ համար միշտ բարձր արժանապատվություն ունեցող գյումրեցին կարող է արտահայտվել նման ձևով, ինձ մեղադրում են մի բանում, որի հետ ընդհանրապես կապ չունեմ, և ինձ մեղադրում են իմ չասած բանի մեջ, ես «գյումրեցի» բառը չեմ հնչեցրել: Եվ հիմա տեսնում եմ՝ այս նամակներին հավանություն են տալիս այն մարդիկ, որոնք իրական գյումրեցու հետ որևէ կապ չունեն»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ հիմա, սակայն, ստանում է հանրային աջակցություն, շարքային քաղաքացիներ, չճանաչելով իրեն, իրենց աջակցությունն են հայտնում, վերլուծում են իրավիճակը՝ անշուշտ, հենվելով փաստերի վրա:

Անդրադառնալով 5000 դրամ ընտրակաշառքին՝ պատգամավորը նշեց, որ հաղորդման ընթացքում ինքը երևույթն է նկատի ունեցել.«Ես ասում եմ՝ հավասարապես հանցակից են և՛ վերցնողը, և՛ տվողը, հավասարապես պատասխանատու է թե՛ տվողը, թե՛ վերցնողը: Կասկածամիտներին առաջարկում եմ դիտել մեկ անգամ ևս 00:49 րոպեից»։

Շուշան Պետրոսյանը նաև նշեց, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում շատ կարևոր բարեփոխում տեղի ունեցավ խոսքի ազատության առումով, թեև դա ձեռքբերում է, բայց, նրա խոսքով դա չի կարելի շփոթել «վուլգարության» հետ. «Եվ, ի վերջո, ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո ո՞րն է իմ պահվածքի այդքան քննադատությունը: Իմ անմիջական լինե՞լը։ Իսկ ի՞նչ են իրենք ինձնից ուզում, կաղապարների մեջ սառն ու անկենդան խոսող մեկը՞ լինեի… ոչ, ես միշտ եղել եմ անմիջական, եթե ես ինչ-որ թեմայի մասին խոսել եմ, ուրեմն ինձ մտահոգել է այդ թեման»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Գյումրին, այնուամենայնիվ, նման արդյունքներ գրանցեց ընտրություններին, Շուշան Պետրոսյանը նկատեց, որ երկրում շատ են անելիքները, առողջ մրցակցություն է և առհասարակ ժամանակն է եկել, որ մարդիկ իրենցից դուրս առաջնահերթ մտածեն երկրի մասին: «Ինչ վերաբերում է գյումրեցուն, չեմ կարծում, թե Գյումրին վերջին հինգ տարիների ընթացքում բողոքելու տեղ շատ ունի, թաղամասեր են բացվել, ես եղել եմ այդ թաղամասերի բացմանը և շատ ուրախ եմ եղել, որ վերջապես աղետի գոտու դոմիկներից շատերը տեղափոխվեցին նորմալ թաղամասեր, այնուամենայնիվ, չեմ քննադատում, ընդամենը զարմացա, որ այսքան աշխատանք է արվել Գյումրիում, այնուհանդերձ, Գյումրիում ձայների մեծամասնությունը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Սա խոսում է առողջ ընտրությունների մասին, ես չեմ կարող ասել որ ընտիր և իդեալական ընտրություններ են, բայց այս տեսակ ընտրություններ առ այսօր Հայաստանը չի ունեցել: Հուսամ, որ հաջորդը կգերազացի այս մեկին»,-հավելեց Շուշան Պետրոսյանը:

Ի դեպ, համերգի կազմակերպիչ, «Ջազը Գյումրիում» նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին սպառվել են Շուշան Պետրոսյանի համերգի բոլոր տոմսերը: Նա նաև նշեց, որ հարգում է երիտասարդներին, և եթե բոյկոտողներ կան, թող գան, դա չի խանգարի համերգի կայացմանը, քանի որ համերգի տոմսերը վաճառվել են. «Երկու հարյուր հոգին Շուշան Պետրոսյանի սիրահարներն են, որոնք ուզում եմ համերգ վայելեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ero says:

    շուշանիկ , ամուսնուտ հետտ կտանես Գյումրի

  2. Gyumri says:

    ՏԻԿԻՆ ՇՈՒՇԱՆՆԱ ԴՈՒ ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ԳԵՐԴԱՆԳԵՇ ՄԻԱՄԻՏ ԴԱՐՑԱՐ ՊԱԴԳԱՄԱՎՈՐ ԲԱՅՑ ԳՈՆԵ ՍՊԱՐԱՊԵՏ ԵՍ ԵՐԳՈՒՄ ՄԻ ՕՐ ԳՈՆԵ ՀԱՐՑ ԲԱՐՁՐԱՑՐԻՐ ԹԵ ՕՎ ՍՊԱՆԵՑ ԵՏ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ: ԴԵ ՊԱՐԶ Է ԵԹԵ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՍ ՇՕՈՒ ԲԻԶՆԵՍՈՎԴ ԵԼ ՎՈՐԴՈՒՑ ՀԱՐՑ ԲԱՐՁՐԱՑՆԵՍ

  3. Alex says:

    Արձագանք՝ Սերժ–Թանկյան–Սարգսյան երկխոսությանը

    Հարգելի՛ պարոն նախագահ: Իմ թոռնիկի անունը Սերժ չէ, այլ Մերի։ Նա էլ փոքր է. Ձեր Սերժի տարիքին, բայց ես, ի տարբերություն Ձեզ, հնարավորություն չունեմ մոտիկից տեսնելու նրա աչքերը։ Թոռնիկիս տեսնելու իմ «ճանապարհը» համակարգիչն է… էկրանից եմ տեսնում նրա աչքերը, որոնք նույնպես դեռ փոքր ու խաղացկոտ են, բայց, ցավոք սրտի, արդեն իսկ լուրջ և քննող. նրանցում միշտ հարց կա՝ թե ինչու ինքը չի ծնվել մեր դրախտավայր–հայրենիքում և ինչու իր տատիկ–պապիկի հետ անհասկանալի մի էկրանի միջոցով է շփվում. ձեռքերը պարզում է՝ գիրկներս գալու ու, դիպչելով համակարգչի էկրանին, իջեցնում է թաթիկներն ու զարմացած նայում։ Նա ընդամենը 4 ամիս է հյուր եղել հայրենիքում, ու ստիպված է եղել կրկին մեկնել մի հեռավոր ցուրտ ու անարև երկիր, որտեղ իր երիտասարդ ծնողները կարող են, կարոտը սրտներում, աշխատել, բայց արժանավայել ապրել։ Ի՞նչ պատասխան եք տալու Դուք իմ նման հարյուրավոր տատիկ-պապիկներին։ Ինչո՞ւ պիտի ես կարոտս առնեմ՝ հեռավոր երկրից ուղարկած նվերների մեջ դիտավորյալ դրած փոքրիկ հագուստից հոտ քաշելով ու արտասվելով աննկարագրելի կարոտից։ Ի՞նչ պատասխան եք տալու ինձ ու ինձպես շատերին։ Այո՛, սա պետությո՛ւն է. սրա մասին մենք շատ ենք երազել… Բայց Դուք վստա՞հ եք, որ սա հենց ա՛յն պետությունն է, որի մասին երազել են իմ նման հազարավորները։ Թե՞, եթե իմ թոռնիկի անունը Սերժ չէ, ուրեմն նա արժանի չէ՝ ապրելու այս դրախտավայրում։ Եվ բավական է շահարկեք այդ դրախտավայր բառը… դա Ձեզ ու ձեր նմանների համար է դրախտավայր, մեզ համար այն դժոխքի եք վերածել, մտածե՞լ եք այդ մասին։

    Դուք մի վախեցեք Ձեր թոռնիկի հարցից, որի համար դրախտավայր–միջավայր եք ստեղծել, Դուք վախեցեք ի՛մ թոռնիկի հարցից, որը կարող է վաղը հարցնել Ձեզ՝ Դուք, առաջ նայելով, ինչո՞ւ չէիք տեսնում երկիրը քանդող տականքներին, ինչո՞ւ չէիք բռնում նրանց կեղտոտ ձեռքերը, որ չկողոպտեին, չավերեին, ինչո՞ւ ես և իմ ծնողները զրկվեցինք այստեղ ապրելու հնարավորությունից, իսկ ես՝ նույնիսկ մայր հողիս վրա ծնվելո՛ւ հնարավորությունից:

    Պարո՛ն նախագահ, մի բուռ ազգ էինք, բայց Ձեր նախագահության հինգ տարիների ընթացքում դարձանք կես բուռ, որից կեսն էլ այս երկիրը քանդողներն են։ Գուցե Ձեզ չե՞ն տեղեկացրել այդ մասին Ձեր անթիվ–անհամար լպրծուն ենթակաները՝ կարեն ավագյաններն ու նրա նման հովանոց բռնողներն ու վերարկուից փոշեհատիկներ թափ տվողները։ Եթե Դուք այդքան լավն եք, ինչպիսին Ձեզ ներկայացնելու անհաջող փորձ արեցիք՝ Սերժ Թանկյանին սենտիմենտալ պատասխան ուղարկելով, ինչո՞ւ եք Ձեզ շրձապատել սրիկաներով։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի շուտ ազատվել այդ քանդողներից և չկորցնել հայրենիքը սիրող, այս հայրենիքի համար ժամանակին քրտնաջան աշխատող և արարող մեծամասնությանը, ում օգնությամբ Դուք ավելի հեշտ և արագ կստեղծեիք մեր երազած պետությունը։ Դա՛ կլիներ մեր հավաքական հաղթանակը, հարգելի՛ պարոն նախագահ: Այո, Հայաստանը խոսել է արդեն, և շարունակում է խոսել, բայց Դուք չեք լսում ներքևներում գտնվողների ձայնը։ Գուցե հուսահատությունից, սովից ու միշտ անպատասխան մնացած հարցերից նրանց ձայնը ցա՞ծր է՝ միշտ կուշտ, ուղեղները ճարպակալած օլիգարխների ձայնից։ Կամ էլ գուցե Դուք, որդեգրելով անընդհատ առաջ նայելու կարգախոսը, չե՞ք ցանկանում երբեմն–երբեմն հետ նայել և տեսնել, թե ի՞նչ եք թողնելու ձեզանից հետո։ Գուցե դո՞ւր է գալիս Apres nous le deluge, կամ՝ «Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» տարբերակը։ Այդ դեպքում, կարծում եմ, այլևս ոչ մի բարի արագիլի ոչ մի բարի ուղերձ չի կարող հասնել մեր Սուրբ սարի ներքո գտնվող նոր Հայրենիք, և իմ ու իմ նման հարյուրավոր կարոտած տատիկներ այդպես էլ կմնան համակարգչի սառը մոնիտորի դիմաց նստած….

    Բարին ընդ Ձեզ և Ձեր նման հոգատար պապիկներին…

    Նաիրա Վարդապետյան

    • Լևոն Մելքումյան says:

      Հարգելի տ-ն Նաիրա Վարդապետյան, մեր պ-ն “նախագահ”-ը իրեն մեղավոր չի համարում Հայաստանի զավակների արտագաղթի համար: Նա այդ մասին հպարտությամբ հայտարարեց Իջևանի Մովսես գյուղից իրեն դիմած պապիկին՝ համեմելով իր պատասխանը “թարս բուսնող խիյարի” մասին հիմարությունը դուրս տալով: Հավանաբար, չեք լսել:
      Նա թքած ունի մեր և Ձեր թոռների վրա:

  4. VAN says:

    Ես, որպես մասնիկը իմ ազգի՝ վրդոհվա՛ծ եմ: Մեր թշնամին միշտ փորձել է մեզ կիսել ու բաժանել: Կիսել Սփյուռքը Հայրենիքից, արեւելահային արեւմտահայից, Հայաստանցուն Արցախցուց, Առաքելականին Ոչառաքելականից: Անջատել մեր ոգին, նյութականացնել մեր էությունը:
    Սա պարզ է: Դրամական աշխարհի տերերն ու ծառաները, որը միեւնույնն է, ենթարկվում են միայն մեկ գերադասությանը: Մեզ փորձել են ենթարկեցնել այդ գերադասության սովորություններին՝ քծնանքին, խաբեությանը, ստրկությանը, գոռոզությանը, թշնամանքին հարազատի հանդեպ: Մեր ազգը ստիպված է եղել խուսափել այդ երեւույթներից՝ թաքնվել Հայրենիքում կամ դուռս գալ Հայրենիքից: Անջատվել, բայց պահպանել հոգու միասնականությունը, որը չի ճանաչում սահմաններ: Եւ հիմա արդեն բացահայտ հեռուստաեթերից հանրաճանաչ արվեստագետները հայտարարում են որ “էս ազգը միշտ գնացելա խոպան” ու “մեր ժողովուրդը պատճառա ման էկէ, որ գնա ուրիշ տեղ կուշտ ապրի”: Եթե խոսքը գնար անձերի մասին, որոնք ինչպես երեւում է կան այնտեղ, որտեղ չեինք էլ սպասում, ես կհասկանաի, բայց ասել այդպես վստահ ամբողջ ժողովրդի մասին…Ինչի՞ց ելնելով՝ սեփական որակի՞ց: Թե մի գուցե խոսքը դրամի իշխանությունը ներկայացնող կամ թշնամանք քարոզող ա՞յլ ժողովուրդների մասին էր: Երբ որ երկրի նախագահն է դա ասում մի ուրիշ “վերադաս” երկրի հեռուստաեթերից, մտածում ես, որ դա է թելադրում աշխարհում տիրող քաղաքական մթնոլորտը: Բայց որ երկրի ներսում, որտեղ ինքդ քեզ խափելու իրավունք չունես, որտեղ մարդիկ հեռանում են անարդարությունից, սեփական հացը վաստակելու անարդար միջոցներից, որոնք գերադասում են ապրել օտարության մեջ՝ ստիպված չլինելու համար գնալ բախումների ազգակիցների հետ ուրիշի հորինված խաղերում, երկիրը ունենում է արտագաղթ եւ ճգնաժամ, երկրի նախագահը թարս է աճեցնում երկիրը եւ չի գիտակցում, որ յուրաքանչյուր բույս, նույնիսկ “խիյար”, խնամքի ու սիրո կարիք ունի՝ այդ երկրում գյուղացու աճեցրած վարունգը ճիշտ է բուսնում, իսկ նախագահի ղեկավարած երկիրը՝ թարս: Սթափւեք՝ ձեր հասկացողությունները թարսվել են՝ հպարտությունը գոռոզության հետ, օրինապաշտությունը՝ ստրկության, հարգանքը՝ քծնանքի, միասնությունը՝ բռնության, ազգը՝ իշխանության…
    Շրջեք սլաքները եւ առա՛ջ՝ ժողովրդի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031