Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները կրկնակի խոցելի են». Զառա Բաթոյան

Մարտ 08,2013 16:50

01 02Կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի շնորհանդեսը: 

 «Այսօր կանանց միջազգային օրն է և բացի այն որ այսօր տոն է և պետք է խոսենք գեղեցկության, լիարժեքության մասին, շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրներին »,- ասաց www.ikin.am  կայքի խմբագիր Զառա Բաթոյանը:

Զառա Բաթոյանը ներկայացրեց կայքը ամենայն մանրամասնությամբ և նշեց, որ այն ստեղծվել է հաշմանդամ կանանց և աղջիկների աջակցությամբ և դրա նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսվելու իրենց խնդիրներով և հաջողություններով, քննարկելու իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել:

Զառա Բաթոյանը շարունակեց.- «Այսօր հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ակտիվությամբ աչքի չեն ընկնում՝ ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները: Աղջիկները կրկնակի խոցելի են նախ իրենց սեռի, ապա նաև հաշմանդամության պատճառով»:

Միջոցառմանը ներկայացվեց նաև «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկը, որը  թարգմանվել և հրատարակվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպության կողմից: Գիրքը ներկայացրեց «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանը:

«Յուրաքանչյուր կին ունի երջանիկ լինելու իրավունք և ունենա իր ընտանիքը, զգա մայրանալու բերկրանքը: Այդ իսկ պատճառով մեր հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ եղավ այդ գրքի թարգմանությանն ու հրատարակմանը»,- ասաց Կարինե Գրիգորյանը:

Այն առողջության մասին ձեռնարկ չէ և չի տալիս ամբողջական տեղեկատվություն: Գիրքը պարունակում է ինֆորմացիա հաշմանդամության սոցիալական պատճառների մասին և օգնում է գտնել միջոցներ, որոնք կոգնեն փոխել հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ համոզմունքները:

Գրքում զետեղված է նաև տեղեկատվություն հղիության, սեռական դաստիարակության մասին, ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող կինը խնամել երեխային և նմանատիպ մի շարք տեղեկություններ:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031