Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայագետ. «Ջուղայում ոչնչացված խաչքարերից ընդամենը 30-ն է վերականգնվել» (Տեսանյութ)

Մարտ 14,2013 15:50

«Ադրբեջանական վանդալիզմի հետեւանքով ավերվել է 27.000-ից ավելի հայկական խաչքար, վանք եւ եկեղեցի:   Պետպաշտոնյաները հետամուտ չեղան հայկական խաչքարերի կործանման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը, որը նշեց, թե մեծ դժվարությունների գնով եւ արգելքներ հաղթահարելով` 1987թ-ին ուսումնասիրություններ է կատարել Նախիջեւանի տարածքում:

Պարոն Այվազյանը պետպաշտոնյաներին եւ լրատվամիջոցներին հորդորեց չշփոթել Նոր Ջուղան եւ Հին Ջուղան. «Նոր Ջուղան Պարսկաստանի տարածքում է, իսկ Հին Ջուղան` Նախիջեւանի (Ադրբեջան)»:

Այվազյանի համոզմամբ. «ՀՀ-ում խաչքարագիտության արվեստն ուսումնասիրված չէ, իսկ որմնանկարչական արվեստի մասին աշխատություն չկա»:

Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի խոսքով. «Խաչքարը չունի անցյալ, ներկա եւ ապագա, այն մեր ժողովրդի դիմագիծն է: Խաչքարի մեջ կա երգ, աղոթք, մշակույթ…»:

Վարպետը փաստեց, որ Սովետական ժամանակաշրջանում Ջուղա գնալը եւ խաչքարերը նկարելը հերոսություն էր, ինչպես պարոն Այվազյանն է արել:

«Ժամանակակից խաչքարերը տարբերվում են, որովհետեւ նոր ժամանակը խաչքարագործների համար նոր մտածելակերպ է բերում: Այս տեսանկյունից լավ կլինի, որ արվեստագետներն ու պատմաբաններն ավելի մեծ ուշադրություն դարձնեն խաչքարագործներին եւ ուղղության ցույց տան իրենց գործում»,-հավելեց Արգամ Այվազյանը:

Ինչ վերաբերում է մշակութային ցեղասպանության ենթարկված հայկական խաչքարերի վերականգնմանը, հայագետը նշեց, որ չորս տարի առաջ առաջին անգամ իրեն դիմել են խաչքարագործներ` խաչքարերի լուսանկարները տրամադրելու խնդրանքով. «Վերականգնվել է մոտ երեսուն խաչքար»:

Բանախոսները փաստեցին, որ բավարար միջոցներ չկան` խաչքարերի վերականգնման եւ պահպանության համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031