Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հռոմի օդանավակայանում պատանդ մնացածները այսօր գիշերը հետ կգան Հայաստան

Մարտ 22,2013 22:35

Շուրջ երեք օր Հռոմի օդանավակայանում պատանդ մնացած Հայաստանի 13 քաղաքացիներն այսօր գիշերը «Alitalia» ավիաընկերության չվերթով կվերադառնան Հայաստան: Այսօր այս մասին Aravot.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի. «Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի
օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժօգնության եւ կապի միջոցների հետ որեւիցե խնդիր չունեն։
Հանդիպում է կայացել նաեւ օդանավակայանի ոստիկանապետի հետ, որը
վերահաստատել է, որ արգելափակման պատճառ են հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները եւ վստահեցրել է, որ մինչեւ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քրիստինե says:

    Հարգելի Լուսինե, այս պատմությունը Առավոտի կողմից շատ է լուսաբանվում, իսկ նախորդ հոդվածը, հիշում եմ, մանրամասն ներկայացրել էր հայերի և իտալացի սահմանապահների միջև բախումները և բավական սուր տոն ուներ:

    Իտալիան քաղաքակիրթ երկիր է, քանի անգամ եղել եմ Հռոմի օդանավակայանում և խնդիր չեմ ունեցել:

    Ինձ համար պարզ չդարձավ “քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտություններ” ասելով ինչ ի նկատի ունեք: Սա կարևոր է հասկանալու համար, թե ով էր մեղավոր:

    Խնդրում եմ մանրամասնեք:

  2. Lusine says:

    Հարգելի Քրիստինե առայժմ ո’չ հայկական կողմը ոչ էլ Իտալիայի իշխանությունները հստակ որեւէ բան չեն պարզաբանում: ՀՀ Արտգործնախարարությունը միայն ասում է, որ պտճառն էմիգրացիոն խնդիրներն են, բայց, թե կոնկրետ ինչ, ոչինչ չի ասվում: Իտալիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների եւ Իտալիայի էմիգրացիոն ծառայությունների զրույցից մեր երկրի դեսպանատան աշխատակիցներին հայտնի է դարձել, որ Հռոմի օդանավակայանում երեք օր մնացաց ՀՀ քաղաքացիները կեղծ փաստաթղթերով են մեկնել Իտալիա, մասնավորապես` նրանք չեն ունեցել հյուրանոցների ամրագրումներ, սակայն ինչ-որ հյուրանոցների թղթեր են ցույց տվել: Ճշտումներ անելուց հետո բացահայտվել է, դա եւ այդ մարդկանց մուտքը շենգեն գոտի արգելվել է` նրանք պոտենցիալ միգրանտներ են դիտվել այդ երկրի իշխանությունների համար:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031