Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդությունը հետաքրքրված է առաջնորդության մասին ծրագրերով. Տաթեւիկ Վարդազարյան

Մարտ 23,2013 14:09

«Երիտասարդներ հանուն ապագաի» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր «Առաջնորդության օր» ծրագիրը: Այն ուղղված էր երիտասարդների մեջ առաջնորդական ունակությունների բացահայտմանն ու դրանց զարգացմանը:  CIMG3484

«Այսօր մի քանի դասընթաց են ստանալու մասնակիցները, որոնցից մեկի ընթացքում առաջնորդության ոճերն են ուսումնասիրելու եւ հատուկ թեստի միջոցով փորձելու են բացահայտել առաջնորդ լինելու իրենց սեփական ոճը»,- ասում է «Երիտասարդներ հանուն ապագաի» հասարակական կազմակերպության քարտուղար, ծրագրի պատասխանատու Տաթեւիկ Վարդազարյանը: Ըստ նրա` երիտասարդները հետաքրքրված են ծրագրով, բացի դրանից` ակտիվ են, նպատակասլաց ու ձգտող:
Գոհար Շալջյանը սովորում է Հայ-ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսում: Իր խոսքով` ոչ մի անգամ չի մասնակցել առաջնորդության թեմային վերաբերող ծրագրի: Հուսով է, որ մասնակցելով այս ծրագրին, ավելի շատ գիտելիք կստանա առաջնորդության վերաբերյալ:
«Որպես առաջնորդ ես պատկերացնում եմ մարդուն, ով ամբոխի մեջ մի բանով առանձնանում է եւ կարողանում է մնացածին առաջ տանել»,- ասում է Գոհարը:
Կարծում է` հայ երիտասարդներից շատ-շատերն են ձգտում առաջնորդ լինել, սակայն, ըստ նրա, ոչ բոլորի մոտ է դա ստացվում, բայց այն, որ ձգտում կա` շատ բան կտա նրանց:CIMG3516

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031