Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոն

Մարտ 23,2013 19:18

Ֆիլմերն  առնչվում են մարդու իրավունքներին

«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն «Մարդու իրավունքների պաշտպանություն-քաղաքացիական հասարակության կայացման հիմքեր» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանում կազմակերպել է  վավերագրական ֆիլմերի  փառատոն: Ծրագիրն իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Եվրոմիության եւ Չեխական զարգացման գործակալության  ֆինանսական աջակցությամբ: Փառատոնը բացվեց  մարտի 23-ին եւ կտեւի 3 օր: Օրական ցուցադրվում է 2 ֆիլմ, կայանում են դրանց   քննարկումներ: Մարտի 23-ին ցուցադրվեցին «Վերջին գնացքով վերադարձ դեպի տուն» ու «Դրոնան եւ ես» կինոնկարները:

Առաջին ֆիլմը պատում է  չինական գյուղերից դեպի երկրի արդունաբերական քաղաքներ աշխատանքային միգրացիայի, քաղաք մեկնած ծնողների եւ տարին մեկ անգամ նրանց տեսնող, գյուղում ապրող երեխաների միջեւ  օտարացվածության մասին: Երկրորդ կինոնկարը սրտառուչ  պատմություն է Ամստերդամում նմակվող, աուտիզմով հիվանդ մի  տղայի՝ Դրոնայի մասին, ով երազում է  քաղաքային երթուղու ավտոբուսի վարորդ դառնալ: Չնայած մուտքն ազատ է, սակայն Նոյեմբերյանի մշակույթի տան դահլիճում ազատ տեղեր շատ կային:  Նախատեսվում է, որ այդ  ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Նոյեմբերյանի  հանրակրթական դպրոցներում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031