Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մարզվում է ողբալի պայմաններում

Մարտ 26,2013 21:59

Արթուր Ալեքսանյանի մարզիչը տարբեր դահլիճներ է փնտրում չեմպիոնի պարապմունքները ճիշտ կազմակերպելու համար :

 

Թբիլիսիում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած գյումրեցի Արթուր Ալեքսանյանը մարզվում է խղճուկ պայմաններում:  Նրա հայրը` Գևորգ Ալեքսանյանը, ով նաև չեմպիոնի մարզիչն է, մեզ հետ զրույցում, անդրադառնալով մարզադպրոցի  պայմաններին, ասաց. «Մարզադպրոցը  շատ ցավալի վիճակում է գտնվում, մի քանի տարի է ` փորձել ենք բարձրացնել այդ հարցը,  արդեն ծրագիր կա.  2013-2016 թվականներին մարզադպրոցների վերանորոգման կառավարության ծրագիր կա: Նախարարությունից եկել են ներկայացուցիչներ, իմ առաջարկները ուսումնասիրել են, տեսել են մարզադպրոցի ռեալ վիճակը, ներկայացվել է կառավարությանը, պատասխանել են, որ մտել է ծրագիր, ընդ որում, վերանորոգվելու է առաջնային կարգով: 2013 թվականին պետք է կատարվեն  նախագծային -հաշվարկային աշխատանքներ, 2014 թվականին պետք է սկսվի շինարարությունը: Ես հուսով եմ, որ կկատարվեն այդ աշխատանքները և նոր վերանորոգված դպրոցում էսպիսի  մի ելույթ կլինի, և նոր արդյունքներ այնտեղ կունենաք»:

Իսկ թե ինչքա՞ն գումար կպահանջվի մարզադպրոցի վերանորոգման համար, մեր զրուցակիցը չգիտեր: Ըստ նրա, այդպիսի պայմանները խանգարում են մարզիկին: «Եթե մարզադպրոցը չունի լիարժեք պայմաններ, էսօր դուրս ենք գալիս և տեսնում ենք, թե ինչ դահլիճներ կան Եվրոպայում,  գոնե մինիմումը չենք ապահովում մարզիչի ու մարզիկի համար` գույքը, դահլիճը, ջեռուցումը, լողանալու ջուրը, լուսավորվածությունը, շոգեբաղնիքը,  էդ ամեն ինչը եթե դու չես տրամադրում մարզիչին և մարզիկին, ի՞ նչ պիտի պահանջես նրանից: Ուրեմն պայմանները պետք է տաս, որ պահանջելու տեղ ունենաս, որպեսզի մարզիկը   հասնի բարձունքների, ոչնչից չի կարելի  բան ստանալ: Պայմանները անխոս  խանգարում  են, և  ես հույս ունեմ, որ եթե մեր մարզադպրոցը գոնե  եվրոպական մակարդակի միջինին հասնի,  մեր  արդյուքները կկրկնապատկվեն , եթե ոչ ավելին»:

Մարզիչը նաև  ասաց, որ թեև պարապող երեխաները շատ են` 180 –ից ավելի, բայց ծնողները,  բերելով երեխաներին ու տեսնելով պայմանները, հետ են գնում: Ըստ նրա, դահլիճը տեսնողը, երկրորդ անգամ չի ուզի ոտք դնել: «Ինչքան ֆանատիզմ պիտի լինի իր մեջ, որ շարունակի պարապմունքները: Էսօր ես ման եմ գալիս տեղեր, որպեսզի Արթուրին տանեմ մարզումներ կատարելու, որովհետև էդ դահլիճում ոչ բոլոր մարզումները կարելի է իրականացնել», -դժգոհեց չեմպիոնի հայրը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031