Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարված աղջկա նամակը զինվորին

Մարտ 28,2013 17:45

 

Ինձնից նամակներ դու մի հուսա,Անշնորհք եմ ես նամակներում. Բառերս այնտեղ գորշ են ու սառը,Կարծես ուրիշն է իմ տեղ գրում։ 

Չէ, չէ, ստում եմ, որովհետև չեմ դիմանում այս ցավին, ուզում եմ, որ շուտ անցնի այս 2 տարին, որ կարողանամ նորից լիաթոք ժպտալ, նորից ծիծաղել այնպես, ինչպես 2 տարի առաջ էի ծիծաղում: 2 տարի… Այսպես գրում էի ամեն օր, գրում էի ու պատռում, սակայն մի օր որոշեցի, որ պետք է պայքարեմ ինքս իմ դեմ ու կարողանամ գրել այնքան մինչև որ գրիչս կանգ կառնի: Սակայն գրիչս չէր ուզում կանգ առնել, կարծես՝ ինչ որ բան էր ասում դրանով: Թվում էր, թե ուր որ է վեպ կգրեմ, բայց մի քանի էջ ևս գրելուց հետո վերջապես գրիչս կանգ առավ…Կանգ առավ ու աչքիս զարնեց մուգ տառերով գրված մի բառ՝ «Կարոտ»…..Կարո՜տ, որքան ցավ ու տխրություն կա քո մեջ…Կարո՜տ…բայց  չէ որ այս բառը հենց այնպես չեն օգտագործում, այն միշտ ուղղված է լինում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի: Չէ՞ որ այս կյանքում միշտ էլ ինչ-որ մեկը սպասում է մյուսին…սպասում է  ու կարոտում: Միշտ էլ ինչ-որ մեկը աղոթում է ինչ որ մեկի համար: Ինչպես որ ես եմ ամեն օր աղոթում քեզ համար:

Շա՜տ եմ կարոտել… բայց միևնույն ժամանակ էլ շատ հպարտ եմ, որ ունեմ քեզ: Քո շնորհիվ է, որ կամ ու շնչում եմ: Գիտեմ ու հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Սպասում եմ ու համոզված եմ, որ մի օր դու էլ կգաս ու նայելով աչքերիդ մեջ՝ բառերս կսկսեն դողալ, իսկ երբ բառերը դողում են, խոսքերը լռում են… իսկ խոսքերդ էլ ինձ ու քեզ ամուր կփաթաթեն քո բառերով…. Ու երբեք էլ չեմ թողնի, որ հեռանաս….

Իսկ հիմա ինձ մնում է միայն մի բան՝ սպասել… սպասել ու աղոթել, որ մի օր էլ իմ զինվորը ողջ ու առողջ կվերադառնա ինձ մոտ… Սպասում եմ, կարոտում եմ ու սիրում եմ …

   Ես սա միշտ կպահեմ ինձ մոտ, չէ՞ որ սա այն նամակների շարքից է, որոնք գրվել են այս երկու տարիների ընթացքում: Սա  առաջին նամակս է, որը գրեցի և այդպես էլ չհանձնեցի քեզ՝ վախենալով, որ կտխրես, երբ  կարդաս գրածս տողերը… Կհանձնեմ քեզ այն ժամանակ, երբ վերադառնաս, երբ համոզված լինեմ, որ ոչ  մի հեռավորություն այլևս չի բաժանում մեզ…Ես ընտելացել եմ քեզ, ու հավիտյան պատասխանատու եմ քո համար…

Սիրով իմ զինվորին՝ Լուիզա

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031