Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխվեց մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողին

Մարտ 30,2013 12:24

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2009 թ. մայիսի 26-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ):
Դավիթ Ա.-ն փոխանցվել է Իջևանի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը` կալանք:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031