Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքում են սոցիալական ապահովությունից, դատարաններից եւ քննիչներից

Ապրիլ 04,2013 14:05

Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Մարատ Ատովմյանը, «Հենարան» ակումբում խոսելով Երեւան քաղաքում կոռուպցիայի վիճակի ու իրականացվող միջոցառումների մասին, նշեց, որ 2012 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2013 թվականի փոտրվար ամիս ընկած ժամանակահատվածում իրենց կենտրոն է դիմել 643 քաղաքացի:

«Ստացված բողոքներից 107-ը դիտարկվել է որպես կոռուպցիոն, դատարան են դիմել 10 քաղաքացիներ, իրավապահ մարմիններին ենք հասցեագրել 13 գործ: Հիմնական բողոքները վերաբերվում են սոցիալական ապահովության ոլորտին՝ կենսաթոշակներին, բժշկասոցիալական փորձաքննություններին: Շատ են դժգոհությունները քննիչներից, որոնք խախտում են դատավարական ժամկետները, իրավունքները: Նաեւ դժգոհություններ ունենք դատարաններից»,-նշեց Մ.Ատովմյանը ու հավելեց, որ հակակոռուպցիոն կետրոն դիմած քաղաքացիները նաեւ բողոքում են հարկային մարմինների աշխատանքից:

Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանի խոսքով, մարզերում ու հատկապես փոքր համայնքներում քաղաքացի-պաշտոնատար անձ հարաբերություններում դեռեւս գործում են ծանոթ-բարեկամի մոտեցումները:

Ըստ նրա՝ անցած տարվա օգոստոս ամսից մինչեւ այս տարվա փետրվար ամիս իրենց կենտրոն է ստացվել 260 դիմում, որոնցից միայն 28-ն է դիտարկվել որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող:

Վահագն Թամրազյանի համոզմամբ, կոռուպցիոն երեւույթները շատ են արմատացել հասարակության մեջ, եւ քաղաքացիները նման իրավիճակում դժվար են կողմնորոշվում:

«Դեպքեր են եղել, երբ քաղաքացին եկել է մեզ մոտ, ասել է՝ էս գործն արա, քո լավության տակից դուրս կգամ»,-փաստում է կենտրոնի համակարգողը:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930