Լրահոս
Օրվա լրահոսը

Hollywood Non-Stop բացառիկ համերգային ծրագիրը ոգևորիչ էր Եղեգնաձորի հանդիսատեսի համար (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 06,2013 17:30

PrevPhoto
NextPhoto

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգային ծրագրով Եղեգնաձորում էր

 Երեկ «Եղեգնաձորի «Մշակույթի կենտրոնում» Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ, Եղեգնաձորի հանդիսատեսին նվիրեց «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: ՀՊԵՆ-ն, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Եղեգնաձորի ուսանողների, ուսուցիչների եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների առաջ հանդես եկավ  հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց-ֆիլմերի երաժշտության կատարմամբ:

«Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի»  տնօրեն Մարո Սիմոնյանը Aravot.am-ի հետ  զրույցում նշեց, որ համերգն ինքնին աննախադեպ է. «Ճիշտ է, մեզ մոտ ելույթ են ունեցել կամերային նվագախմբեր, բայց սա առաջին դեպքն է, երբ սիմֆոնիկ նվագախումբ է գալիս Եղեգնաձոր: Սա շատ լուրջ մշակութային իրադարձություն է: Շատերի համար այն  լավ առիթ է` առանց Երևան գնալու համերգ լսելու համար Եղեգնաձորցիները բավական մշակութասեր են եւ լավ ունկնդիր»:

Տիկին Սիմոնյանի համոզմամբ. «Համերգային ծրագրի կատարումները մատչելի են, որովհետեւ հայտնի ֆիլմերը բոլորն են նայել եւ նայում»:

Հանդիսատեսին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը` ասելով, որ այս նախաձեռնությամբ նվագախումբը նպատակ ունի դասական երաժշտությունը տարածել հայ հասարակության շրջանում. «Դասական երաժշտության արժեքները հետագայում մեզանից յուրաքանչյուրն արդեն իր ուժերով է զարգացնելու»:

Ներկաներին ողջունեց նաեւ ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան` հայտնելով, որ ԱՄՆ դեսպանատունն ուրախ է համագործակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Համերգից հետո Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում փաստեց, որ  «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» ծրագիրը արդյունավետ է եւ  ոգևորիչ. «Վստահ եմ, որ այն մեծ հաջողություն կունենա»:

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Hollywood Non-Stop-ը շարունակական բնույթ է կրում. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ կանգառն Արտաշատում է:

Եղեգնաձորի հանդիսատեսը նվագախմբի անդամներին ճանապարհեց հոտնկայս ծափահարություններով:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հրաշալի գործ են անում։ Մարզերի ժողովուրդը գոնե այսպես կշփվեն բարձր արվեստի հետ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930