Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցումը ոստիկանապետին

Ապրիլ 08,2013 19:32

Սույն թվականի ապրիլի 7-ին Երևանում մի խումբ երիտասարդների կողմից  ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի  երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտվել է երկու անհայտ անձանց կողմից, որոնք մոխրագույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևել են նրանց և պատռել նրանց կողմից փակցված գրեթե բոլոր իրազեկման նյութերը:

Նույն օրը՝ ժամը մոտ 23:00-ին, օրինախախտների ծավալած գործունեության մասին հաղորդում տալու նպատակով, երիտասարդները գնացել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք և ոստիկանության բաժանմունքում հայտնաբերել են նույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայի և նրա  մեջ գտնվող երկու անհայտ անձանց, ովքեր, նկատելով իրենց արդեն ծանոթ երիտասարդնրին, դիմել են փախուստի:

 

Խնդրում եմ հայտնել.

Ու՞մ է պատկանում  «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենան և ո՞վքեր են ոստիկանական համազգեստ կրող այդ երկու անհայտ անձինք:

Ինչու՞ ոստիկանության աշխատակիցները մեր ակտիվիստների՝ այդ մեքենան կանգնեցնելու հորդորներին ի պատասխան ոչինչ չձեռնարկեցին:

Ինչպե՞ս եղավ, որ առանց հետևի պետհամարանիշի մեքենան առնվազն մի քանի ժամ անխոչընդոտ երթևեկում էր Երևանի փողոցներով:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930