Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ներկա էր միայն դատավորը

Ապրիլ 09,2013 16:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուր նշանակվել էր «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը, հետաձգեց: Դատավորից եւ դատական նիստերի քարտուղարից բացի, կողմերից որեւէ մեկը ներկա չէր.  դատարան չէին բերվել ամբաստանյալները՝ Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Դավիթ Ադամյանը:

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դահլիճում ներկա լրագրողներին հայտնեց, որ ապրիլի 5-ին գրությամբ դատարանին էր դիմել պաշտպան Միհրան Պողոսյանը եւ խնդրել հետաձգել դատական նիստը, քանի որ անձնական, ընտանեկան խնդիրներից ելնելով՝ մինչեւ ապրիլի 10-ը բացակայելու է հանրապետությունից:

Դատավորը նաեւ հայտնեց, որ հնարավորություն չի ունեցել լրատվամիջոցներին տեղեկացնել այսօրվա նիստը հետաձգելու մասին եւ հայցեց մեր ներողամտությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 13-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: