Լրահոս
Օրվա լրահոսը

Manivan News. «Արթուր եղբայրների» և Մալդիվների նախկին նախագահի լուսանկարը՝ կատակների աղբյուր

Ապրիլ 09,2013 22:52

Մալդիվյան թերթերում տարածված նկարը, որտեղ նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդն ու նրա հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Հուսեյն Զաքին հանդիպում են «Արթուր եղբայրներին», պարզվել է իրական չէ: Գրում է «Մինիվան նյուզ» լրատվականը:

Հայ «եղբայրները», որոնք, ինչպես պնդում է լրատվականը, կապված են թմրադեղերի, թրաֆիքինգի, փողերի լվացման, լրատվամիջոցների վրա հարձակումների և Քենիայում կատարած այլ հանցանքների հետ, վերջերս նաև լուսանկարվել էին Մալդիվների զբոսաշրջության նախարար Մոհամեդ Ադհիբի և պաշտպանության նախկին նախարար Մոհամեդ Նազիմի հետ:

Երկու նախարարները հերքել են Արթուր եղբայրների հետ ունեցած իրենց կապը, այնուամենայնիվ լրատվամիջոցները հրապարակել են զբոսաշրջության նախարարության մի նամակ ուղղված իշխանություններին խնդրանքով, որ Մարգարյան և Սարգսյան Արթուրներին  բնակության վիզա տան: Նամակի ամիս ամսաթիվը նշված է հունվարի 27 և ստորագրված է Ադհիբի անունով:

Իսկ կիրակի լրատվամիջոցները տարածեցին մի նկար, որտեղ նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդն ու նրա հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Հուսեյն Զաքին հանդիպել են Արթուր Սարգսյանի հետ:

«Չենել նյուզ Մալդիվս» լրատվամիջոցը հայտնել էր, որ նկարն առաջին տարածողը քաղաքական գործիչ Իլյաս Հուսեյնն է, ու նա հաստատում էր, որ այն իսկական է:

Սակայն պարզվել է, որ լուսանկարը սարքած է, իրական նկարում ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Սթեինբերգն է: Սթեինբերգի գլուխը ֆոտոշոփով փոխարինվել էր Արթուր Սարգսյանի գլխով:

Բացահայտումից հետո, խոսելով «Մինիվան նյուզ»-ի հետ, Իլյաս Հուսեյնն ասել է, որ այս հարցի հետ կապված մեկնաբանություն այլևս չի ցանկանում տալ:

Այդ դեպքից հետո լուսանկարը դարձել է կատակների աղբյուր: Նաշիդին սկսել են պատկերել տարբեր հայտնի կերպարների հետ, այդ թվում՝ Սթիվ Ջոբսի, Ջասթին Բիբերի, Ալբերտ Այնշտայնի, «Դիկտատոր» ֆիլմի գլխավոր կերպարի, Բեթմենի, Միսթր Բինի և այլոց:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930