Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան. Հաջորդ հանդիպումը՝ ապրիլի 12-ին

Ապրիլ 09,2013 23:09

Panorama.am– Ոստիկանության ղեկավարության, մասնավորապես, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկար բանակցություններից հետո քիչ առաջ Բաղրամյան պողոտան բացվեց: Հովհաննիսյանը հայտարարեց, որ կանցնեն Ազգային ժողովի շենքի մոտով, հետո՝ Բաղրամյան 26-ով, հետո Պռոշյանով պտտվում են գալիս են Ազատության հրապարակ: Իսկ հիմնական հանդիպումը կկայանա ուրբաթ Ազատության հրապարակում:

«Ամեն մեկը ազատ է ըստ Սահմանադրության խոսելու, արտահայտվելու: Ես առաջարկում եմ ազգային օրհներգը երգենք, այնուհետև իջնենք Բաղրամյանով ու կհանդիպենք Ազատության հրապարակում»,- դիմելով խմբված բազմությանը, ասաց Հովհաննիսյանը:

Երբ երիտասարդներն սկսեցին վանկարկել՝ Ազատ-անկախ Հայաստան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց.
«Ազատ անկախ Հայաստանի սիրահարներ, ժողովուրդը քնած է, կամաց խոսեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930