Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թող մնացածը վերլուծեն, չարախոսեն, մենք գործի մեջ ենք»

Ապրիլ 12,2013 20:25

Ժառանգության առաջնորդը չանդրադարձավ Մոսկվա կատարած այցին:

«Միասին կստեղծենք այն համազգային ճակատը, որ այսքան տարվա ընթացքում բերելու է մեր հաղթանակը մեր ժողովրդին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նշեց, որ ապրիլի 23-ի գիշերը միանալու են ՀՅԴ-ի երիտասարդների կազմակերպած երթին:

Նրա խոսքերով՝ «Փետրվարի 18-ի օրինակով ոչ մի վախ: Այդ վախը մեզնից հանեցինք, արյունը բացառեցինք, սխալն ընդունեցինք եւ հետայսու հաղթանակը մերն է: Կեցցե փետրվարի 18-ը, կեցցե ապրիլի 9-ի երդումը, որ ես սրբությամբ պիտի պահեմ: Թող մնացածը վերլուծեն, մեկնաբանեն, չարախոսեն, մենք գործի մեջ ենք: Բարի գիշեր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հրաժեշտ տվեց հարթակին՝ առանց  կես բառով անգամ անդրադառնալու Մոսկվա կատարած իր այցին եւ պաշտոնական հանդիպումներին:

Նա հայտարարեց, որ հաջորդ հավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը 6-ին՝ «Անի» հյուրանոցի մեծ դահլիճում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930