Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան» դաշինքի հայցը մերժվեց դատարկ դահլիճում

Ապրիլ 30,2013 17:55 Share

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը հրապարակեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոանիսյանի հայցը ԿԸՀ-ի դեմ՝ 24.04.2013թ. 92-Ա որոշումը փոխելու, դրանում 07.04.2013թ. Երեւանի քաղաքապետարանի կողմից Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ կազմակերպված  միջոցառումը ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտում հանդիսացող գործողություն ճանաչելու մասին:  Հայցվորը, որը որոշման  հրապարակմանը չէր մասնակցում, հայտնել էր դատարանին, որ ապրիլի 7-ի կապակցությամբ քաղաքացիներին ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի անունից բյուջետային գումարներով ծաղիկներ է բաժանվել, ինչը, ըստ հայցվորի՝ վարչական ռեսուրսի չարաշահում էր Տարոն Մարգարյանի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել