Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավի սկզբից մինչ այսօր ոստիկանությունում 23 ահազանգ է ստացվել` 2-ով արդեն գործ է հարուցվել

Մայիս 05,2013 11:35

Այս պահին ԿԸՀ-ում ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչութան պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը տվյալներ հաղորդեց մինչեւ քվեարկության օրվա ու այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ:

Նրա փոխանցմամբ` ոստիկանապետի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ, հանձնարարվել է առավելագույնս արձագանքել իրավախախտումներից յուրաքանչյուրին, պատշաճ կարգով քննարկել, ստուգումներ իրականացնել:

«Իրավախախտումների հստակ արձագանքման համար գործում է թեժ գիծ եւ ոստիկանությունը մոնիթորինգ է իրականացնում: Առաջնային խնդիր ենք համարում հանցագործներին կանխարգելելը: Տեղեկացնեմ նաեւ, որ զինված ուղեկցում է իրականացվել քվեաթերթիկների տեղափոխման ժամանակ, առավոտյան դրանք հանձնվել են հանձնաժողովների նախագահներին, ոչ մի խախտում չի արձանագրվել»:

Պետրոսյանի խոսքով` բոլոր 464 ընտրատեղամասերում ոստիկանների կողմից իրականացվում է վերահսկողություն:

Քարոզարշավի սկզբից մինչ այսօր ոստիկանությունում 23 ահազանգ է ստացվել` ընտրակաշառքի, քարոզչությանը խոչընդոտելու, ծեծի վերաբերյալ, իսկ 2-ով արդեն գործ է հարուցվել:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031