Aravot.am-ը առավոտյան ժ.10.02-ին Ֆեյսբուքով ահազանգ էր ստացել քաղաքացի Հովսեփ Կարախանյանից. «Հենց հիմա «Կորեայի ձոր» կոչեցյալ վայրի տեղամասում՝ Արաբկիր, Տարոն Մարգարյանի օգտին քվեարկելու համար տալիս են մարդա 10000 դրամ»:
Դիմել ենք անմիջապես ոստիկանության «Թեժ գծին», այնտեղ ասել են, որ կփոխանցեն տարածքային ոստիկաններին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Հայկ Թունյանը զանգահարեց տողերիս հեղինակին եւ հրավիրեց բաժին` բացատրություն տալու: Ես ասացի, որ մեկ այլ ահազանգի հետ կապված դրսում եմ :
Նա զանգեց երկրորդ անգամ, հարցրեց իմ տվյալները, բնակության վայրը, իսկ երբ ես ասացի, որ մենք ահազանգել ենք, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ իրականան եւ ոչ թե լրագրողից բացատրությաուն վերցնեք, հետաքննիչն ասաց, որ բացատրություն տալը կլինի ոչ թե այսօր, քանի որ զբաղված եք, այլ վաղը, մյուս օրը:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ մենք իզուր տեղեկատվությունը ստուգելու նպատակով զանգեցինք «Թեժ գիծ»: Մինչ այս պահը, չհասկացանք, թե ինչ պարզվեց, գնացե՞լ են նշված տարածք, ճի՞շտ էր ահազանգը, թե՞ ոչ:


















































