Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի կայքում ժամանակը ետ է շրջվել

Մայիս 10,2013 19:24

Իջեւանի քաղաքապետարանի նորաբաց կայքի մասին «Առավոտում» մեր հրապարակումը իջեւանցիների շրջանում հետաքրքրություն եւ արձագանքներ է առաջ բերել: Որոշեցինք մանրամասն ուսումնասիրել սույն կայքը: Ինտերնետային կայքի «Տեղեկատուներ» բաժնում կա «Համայնքների ղեկավարների հեռախոսահամարներ» խորագիրը: Հանրապետության համայնքների ղեկավարների մասին տեղեկությունները դասակարգված են ըստ մարզերի: Տավուշի մարզի ենթաբաժնում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ազգանվան դիմաց, քաղաքապետի ծառայողական համարների կողքին, գրված է նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի բջջային հեռախոսահամարը:

Քաղաքապետարանի կայքում որպես Բերդի քաղաքապետ նշված է Անդրանիկ Շառյանը, մինչդեռ շուրջ 8 ամիս է, ինչ Բերդի քաղաքապետն է Հարություն Մանուչարյանը: 2008թվականից մինչ օրս Նոյեմբերյանի քաղաքապետն է Վանուշ Ամիրաղյանը, սակայն կայքում նշված են նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի անունն ու նրա բջջային հեռախոսահամարը: 2008 թվականից ցայսօր Այրումի քաղաքապետն է Գիգոլ Եգանյանը, սակայն կայքում գրված է նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանի անունը: Նմանապես 2008թ. -ից  Ազատամուտի գյուղապետն է Ժորա Մարտիրոսյանը, սակայն կայքում նշված են նախկին գյուղապետ Աշոտ Ամիրջանյանի տվյալները: Կայքում զետեղված են Տավուշի մարզի Բաղանիսի, Բագրատաշենի, Բերդավանի, Բերքաբերի, Արծվաբերդի նախկին գյուղապետերի անունները եւ հեռախոսահամարները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Haykaz says:

    Հարգելի Ոսկան, ուզում եմ ձեզ հաղորդել որ սիթի անգլերենից թարգմանաց նշանակում է քաղաք և իմաստ չունի այդքան այդ բառի հետեվից ընկնելը: Այո, համաձայն եմ սիթի անվանում են մեծ քաղաքներին, սակայն այս պարագայում, երբ տվյալ դոմենը զբաղեցված է անհատ անձի անունով, տվյալ դեպքում՝ Արևշատ Ղիասյանի, ապա դիմում ես այլընտրանքային միջոցների: Ես քեզ կարող եմ տրամադրել մի շարք քաղաքային համայնքների անուններ, որոնք նույնպես ստիպված են եղել դիմել այընտրանքային միջոցների, օրինակ Դիլիջանի կայքը, որում նույնպես առկա է սիթին dilijancity.am (կամ Վեդիի vedicity.am, Արարատի araratcity.am….): Եվ քո այն նյութերը, որոնք տեղադրել ես aravot.am-ում և tesankyun.am-ում ”Իջեւանը սիթի է դարձե՞լ” վերնագրով ուղակի իմաստ չունեն, քանի որ այստեղ առաջանում է հարց – Էտ լավա Դիլիջանը կարող է սիթի դառնալ, Իջևանը չի կարող, կամ էտ ինչիցն է որ, օրինակ Դիլիջանի սիթի դառնալու մասին չես խոսում այլ Իջևանից ես խոսում: Էտ ինչիցն է, որ օրինակ չես խոսում այն մասին թե Դիլիջանի կայքի Տավուշի մարզի ենթաբաժնում բացի Բերդի և Այրումի նախկին քաղաքապետների անուններից նշված է նաև Իջևանի նախկին քաղաքապետի անունը: Ինչու հենց Իջևանը և ոչ թե Դիլիջանը կամ մյուսները, ինչ ես ուզւմ ասել դրանով:

  2. Կարեն says:

    Haykaz, ես լիովին համաձայն եմ քո գրած մեկնաբանությանը: Բայց ինչու չի պատասխանում քո հարցերին պարոն Սարգսյանը?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031