Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալեց բլոգերներին ու սոցցանցերի ներկայացուցիչներին

Հունիս 20,2013 21:08

Այսօր Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ էր հրավիրել ֆուտբոլային թեմաներով գրող բլոգ ոլորտի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ ազատ ու անկաշկանդ զրուցելու եւ Հայաստանի ֆուտբոլային խոհանոցում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ բոլոր հարցերին պատասխանելու:

Համառոտ պատմելով, թե ինչպես է հայտնվել ֆուտբոլի աշխարհում եւ ընտրվել ՀՖՖ նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց իրեն ուղղված առաջին հարցին, որը վերաբերում էր ազգային հավաքականում ստեղծված անցանկալի մթնոլորտին: «Իրոք, այդպիսի խնդիր կա: Հավաքականի ֆուտբոլիստները վատ են տրամադրված մեկի նկատմամբ: Մեկ-երկու ֆուտբոլիստ կա, որ իրենց վատ են պահում, մտածում են, թե իրենք «սորտավորված» են: Ես ցանկանում եմ հարթել խնդիրը, դրա համար հիմա անունները չեմ տալիս: Եթե այսպես շարունակվի, խոստանում եմ՝  անունները կհրապարակեմ», – հայտարարեց ֆեդերացիայի նախագահը:

 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930