Լրահոս
Օրվա լրահոսը

Սգո պարագաների վաճառք՝ հիվանդանոցի մուտքի մոտ

Հունիս 27,2013 13:26

Ի՞նչ զգացումներ է  դա առաջացնում հիվանդների մոտ

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մուտքի մոտ սգո պարագաների վաճառքի վագոն-տնակ է տեղադրված: Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ իրենց բուժաշխատողները խիստ  բացասական են ընդունում այդ երեւույթը, ցանկացել են դրա դեմ ստորագրահավաք կազմակերպել: Ա. Գյոզալյանի խոսքերով՝ այդ վագոն-տնակի հայտնվելուց հետո, կարծես զուգադիպությամբ, դժբախտ դեպքերի հետեւանքով  բուժկենտրոնում մահվան դեպքերն ավելացել են:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենն ասաց, որ այդ վագոն-տնակը գտնվում է իրենց հիմնարկության տարածքից դուրս: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից տեղեկացանք,  որ վագոն-տնակը  վարձակալական հիմունքներով տեղադրվել  է Նոյեմբերյանի մի բնակչի կողմից՝  քաղաքի  մեկ այլ բնակչին պատկանող տարածքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930