Լրահոս
Օրվա լրահոսը

Armenian Weekly. «Մարգարետ Աճեմյանն իր գիրքը կներկայացնի ԱՀԳԹ-ում»

Հուլիս 02,2013 20:09

Ամերիկահայ գրող Մարգարետ Աճեմյան Ահներթը Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանում (ԱՀԳԹ) կներկայացնի մրցանակի արժանացած իր «Դռան թակոց» գիրքը: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:

Ահներթը իր մորից լսել էր Ամասիայից Հայոց ցեղասպանության տարիներին Ամասիայից հայերի տեղահանության մասին սարսափելի պատմությունները: Նրա մայրը՝ Էսթերը, 15 տարեկանում կորցրել էր իր ընտանիքը եւ ապրում էր ցավագին հիշողություններով, բայց ի վերջո տեղափոխվել է ԱՄՆ:

«Դռան թակոց»-ը նկարագրում է այդ դաժան ճանապարհը, ինչպես նաեւ մոր եւ դստեր հարաբերությունները եւ ցույց է տալիս, թե ինչպես է իր մորից ոգեշնչվել Ահներթը:

Գիրքը թարգմանվել է 10 լեզուներով, հրատարակվել է 6 անգամ, 2008թ.  Նյու Յորքի գքրի փառատոնում արժանացել է «Լավագույն պատմական հուշագրության» մրցանակին:

Ահներթի հետ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 17-ին, Վոթերթաունում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031