Լրահոս
Օրվա լրահոսը

The Messenger. «Սերգեյ Շամբա. Աբխազիան կհամաձայնի վերաբացել աբխազական երկաթուղին»

Հուլիս 02,2013 20:41 Share

Աբխազիան ամենայն հավանականությամբ կհամաձայնի վերաբացել Սուխումին եւ Թբիլիսին կապող երկաթուղին (աբխազական երկաթուղին): Ասել է Աբխազիայի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան, Մոսկվայում տեղի ունեցող համաժողովի ժամանակ: Հայտնում է «Մեսենջեր» թերթը:

Շամբան ասել է, որ Աբխազիայի համար երկաթգծի բացումը տնտեսապես շահավետ կլինի:

Սակայն նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը դեմ կլինի այս նախագծին, քանի որ Հայաստանի համար այն ուղիղ կապ կստեղծի Ռուսաստանի հետ:

Աբխազական երկաթուղին չի գործում 1992թ.-ից, պատերազմի պատճառով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել