Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-Վրաստան չվերթների չեղարկումը Հայաստանի համար խնդիր չէ. Գեւորգ Պապոյան

Հունիս 24,2019 15:45

«Հուսով եմ, որ ֆորս-մաժորային իրավիճակի չեմ գա, ինչը Հայաստանի համար հավելյալ խնդիրներ կստեղծի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանն`անդրադառնալով Վրաստանում շարունակվող ներքաղաքական լարված իրավիճակին, ինչը վերաճում է Վրաստան-ՌԴ հերթական կնճռոտ խնդրի: ՌԴ նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվել են Վրաստան-ՌԴ օդային թռիչքները: Սա Գեւորգ Պապոյանը Հայաստանի համար արդեն խնդիր չի համարում: Վերին Լարսի ճանապարհի փակման մտավախություն, ասում է, այս պահին չկա: «Վերին Լարսը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, հուսով եմ, որ լուրջ գործընթացներ տեղ չեն ունենա եւ իրավիճակն ավելի չի սրվի»,- ասաց իշխող ուժի պատգամավորը:

Հետաքրքրվեցինք, այսպիսով` աբխազական երկաթուղու գործարկման շուրջ ընթացող բանակցությունները`շվեյցարական ընկերության միջնորդությամբ, հօ՞դս են ցնդում: Պատգամավորի կարծիքով`խնդիրը Վրաստան-ՌԴ-Աբխազիա եռանկյունում է եւ քաղաքական, թե ի՞նչ կլինի`զարգացումները ցույց կտան:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930