Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում վթարից տուժել են ՀՀ քաղաքացիներ

Հուլիս 07,2013 12:28

Հուլիսի 7-ին, ժամը 08:41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ ժամը 01:46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղեորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻ նախարարության տեղեկացմամբ, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Շեվրոլե» մակնիշի K175EE/RUS պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Արմեն Գալակտյան) դուրս է եկել երթեւեկելի մասից ե կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի ուղեորներ ՀՀ քաղաքացիներ Առուստամ Առուստամյանը (ծնվ. 1958 թ.), Մարինե Գեորգյանը (ծնվ. 1965 թ.), ՌԴ քաղաքացիներ Ռոման Առուստամյանն (ծնվ. 1999 թ.) ու Ալեկսի Առուստամյանը (ծնվ. 2002 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մառնեուլի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Առուստամ Առուստամյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը` բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031