Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության մասին կեղծ հաղորդում է տվել

Հուլիս 07,2013 14:42
dat

Datalex.am. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Նելլի Սիմոնյանի գործը: Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կքննվի ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը:

1989-ին ծնված Նելլի Սիմոնյանը, ըստ մեղադրական եզրակացության, գիտակցելով կեղծ տեղեկատվություն տրամադրելու իրողության հետեւանքները, 2013թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, որ 2013թ. ապրիլի 5-ին Երեւանի Կորեայի Ձորում Արծրուն անունով անձնավորությունը բռնաբարել է իրեն:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031