Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» անձնական, գումարային եւ խավիարային չէ. Մարինե Ալես

Հուլիս 07,2013 16:57

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը մեկնարկում է այսօր` հուլիսի 7-ին արդեն ավանդույթ դարձած ծիրանօրհնեքով: Մինչ հյուրերի եւ կինոսերների` ֆիլմերի դիտումների մեջ «խրվելը» Սբ. Զորավոր եկեղեցում քահանան օրհնեց ծիրանները:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համոզված չէր, որ 10-րդ «Ոսկե Ծիրան»-ին կհասնենք.

«Ստեղծեցինք մի մթնոլորտ, որտեղ հայկական կինոն զարգացավ: Այսօր ներկայացված 40-50 ֆիլմ կա, կարեւոր չէ, որ շատերի մակարդակը ցածր է, կարծում եմ քանակը տալու է որակ: Հայկական կինոն աշխարհին պետք է ներկայանա որպես նոր կինո, նոր մտածողություն, նոր ոճ, հիմա խիստ մշակութային կռիվ է գնում, իսկ այդ կռվի լավագույն զենքը կինոն է, եթե չունեցանք հայկական կինո, ապա իրավունք չենք ունենա արվեստագետ կոչվելու»:

Երգահան Մարինե Ալեսը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ոսկե ծիրանը» կայացած փառատոն է. «Դժվար էր ենթադրել, որ այսպիսի մտահաղացումը երկարամյա կլինի: «Ոսկե ծիրանը» անձնական, գումարային եւ խավիարային չէ, այստեղ կա 10 տարվա ստեղծագործ ներքին աշխարհ»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031