Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի 5 ամենավտանգավոր քաղաքները

Հուլիս 07,2013 18:12

Ստորև նշված քաղաքներում գրանցվում են ամենաշատ մարդասպանությունները, կողուպուտները, հաճախակի կրկնվող տարրատեսակ հանցագործությունները:

Սյուդադ – Խուարես, Մեքսիկա:
Քաղաքը տեղակայված է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանագծին: 2009թ.-ին այն համարվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը, իսկ անցած տարվա ընթացքում, հիմնականում թմրանյութերի համար մղվող պայքարում սպանվել է ավելի քան 2000 մարդ:

2 (62)

 

Սան-Պեդրու-Սուլա, Հոնդուրաս
Ներկա պահին այս քաղաքը համարվում է ամենազարգացողը Հոնդուրասում, բայց այդուամենայնիվ շատ վտանգավոր է գտնվել քաղաքի ծայրամասերում կամ առանձին այլ հատվածներում: Ամեն տարի այստեղ տեղի են ունենում հազարավոր սպանություններ:

3 (65)

 

Գվատեմալա, Գվատեմալա:
Երկրի նույնանուն մայրաքաղաքում ամեն օր իրականացվում է առնվազն 5 սպանություն: Քաղաքի ողջ տարածությամբ հերթապահում են ոստիկանության աշխատակիցները, ինչի հետևանքով երբեմն տեղի են ունենում փոխրաձգություններ ոստիկանների և հանցագործների միջև:

4 (67)

 

Սան-Սալվադոր, Սալվադոր:
Կենտրոնական Ամերիկայում գտնվող այս քաղաքը առավելապես հայտնի է իր հանցավոր խմբավորումներով: Տեղի ամենամեծ` (Mara) անվանումն ունեցող «բանդան» իր կապերն ունի անգամ իշխանության բարձր մակարդակներում, ինչի հետևանքով «բանդայի» դեմ պայքարելն մղվել է հետին պլան:

5 (34)

 

Նոր Օռլեան, ԱՄՆ:
ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի շատ թաղամասեր, որտեղ բնակվում են ցածր եկամուտներ ունեցող անձինք, հայտնի են իրենց հանցավորությամբ: Դրա հիմնական պատճառը տարիներ առաջ տեղի ունեցած «Կատրինա» փոթորիկն է, որը վիթխարի վնաս հասցրեց քաղաքի հատկապես տնտեսությանը, ինչի հետևանքով քաղաքում ակնհայտորեն աճեցին հանցագործությունները:

6 (19)Աղբյուրը՝ monk.com.ua

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031